«Հայկական ժամանակ». Թամամյանի գործը գնաց դատարան
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի վերաբերյալ քրեական գործը երեկ ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատավորի անունը դեռևս հայտնի չէ` հայտնի կդառնա հաջորդ շաբաթ:
Բացի Հ. Թամամյանից, գործով անցնում են ևս երկու անձինք, որոնք նույնպես կալանավորված են: Նրանք են` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Պետրոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում որպես ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Խանզադյանը: Նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել