HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի առողջապահական թիմին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է առաքելության այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առողջապահական թիմին` ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացնում է ԱՆ-ն, կողմերը քննարկել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի առաջընթացը, Սևանի և Արտաշատի բժշկական կենտրոնների հաջողությամբ շահագործման հանձնումը, ինչպես նաև հաջորդիվ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Վայոց ձորի մարզում նախատեսվող բժշկական նոր կենտրոնների նախագծման աշխատանքները:

Ընդգծվել է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սքրինինգային ծրագրի կարևորությունը, առաջընթացը և առկա խնդիրները:

Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավարը բարձր է գնահատել նշված ծրագրերի իրականացումը Հայաստանում և պատրաստակամություն  հայտնել՝ աջակցելու նաև համակարգային բարեփոխումներին։

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների համագործակցության և համակարգային ծրագրերին աջակցելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter