HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով փակ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Թարմացված, 11:30

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական 
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ նոյեմբերի 19-ին՝ մինչև 
ժամը 14:00-ն, ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու և ճանապարհի լայնացման 
աշխատանքների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի 
տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Ձյան տեղումներն այս պահին դադարել են և ճանապարհի լայնացման նպատակը նաև 
բեռնատարների երթևեկն ապահովելն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter