HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Լիխտենշտայն-Հայաստան. հանդիպում, որից քիչ բան է կախված

Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, Վադուցում տեղի կունենա Լիխտենշտայն-Հայաստան մրցավեճը, որը կլինի Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունում մեր ընտրանու վերջին հանդիպումը:

4-րդ դիվիզիոնի (լիգա) 4-րդ խմբում Հայաստանի ազգային հավաքականը 5 խաղից հետո վաստակած 9 միավորով ընթանում է երկրորդ հորիզոնականում՝ առաջին տեղում գտնվող ՆՀՀ Մակեդոնիային զիջելով 3 միավոր: Սա նշանակում է, որ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կարող են փլեյ-օֆ փուլ դուրս գալ միայն այն դեպքում, եթե հաղթեն Լիխտենշտայնին, իսկ մակեդոնացիները տանը պարտվեն Ջիբրալթարին: Սա, իհարկե, գործնականում անիրատեսական թվացող սցենար է: 

Ըստ ՀՖՖ կայքի՝ խաղից առաջ երեկ կայացած մարզմանը ընդհանուր խմբի կազմում մասնակցել են նաեւ պաշտպաններ Լեւոն Հայրապետյանն ու Արտյոմ Խաչատուրովը, որոնք բաց էին թողել Ջիբրալթարի հետ մրցավեճը, փոխարենը, ամենայն հավանակությամբ, Վադուցում չի խաղա Կամո Հովհաննիսյանը, որը ջիբրալթարցիների հետ հանդիպման վերջում ծնկի վնասվածք է ստացել: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Երեւանում մեր թիմը 2-1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնին: Սա կլինի պատմության մեջ այս ընտրանիների երկրորդ հանդիպումը: 

Լուսանկարում՝ դրվագ Հայաստան-Լիխտենշտայն հանդիպումից (լուս.՝ Գագիկ Աղբալյանի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter