HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

7 օր է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Մերուժան Մանուկյանը հացադուլ է հայտարարել

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Մերուժան Մանուկյանն արդեն 7 օր է, ինչ հացադուլ է հայտարարել:

Այս մասին «Հետք»-ին ասաց Մանուկյանի կինը՝ Մարինա Պողոսյանը: Մերուժան Մանուկյանն արդեն 2 տարի, 7 ամիս անազատության մեջ է. 10 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել ավազակային հարձակման գործով, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հացադուլ հայտարարած դատապարտյալի գործով այժմ Վճռաբեկ բողոք է ներկայացվել, և առաջիկայում դատարանը պետք է որոշում կայացնի այն վարույթ ընդունելու կամ վերադարձնելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնեցին, որ Մերուժան Մանուկյանը սահմանված կարգով առանձնացվել է, գտվում է բժիշկների դինամիկ հսկողության տակ, վիճակը բավարար է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter