HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թումո»-ի եւ և ֆրանսիական INCO ընկերության միջև ստորագրվել է  համաձայնության հուշագիր

Երևան ժամանած Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այսօր այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության հաղորդմամբ` նրանք տեղում ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, նպատակներին ու հեռանկարներին:

Այցի ժամանակ «Թումո» կենտրոնի և ֆրանսիական INCO ընկերության միջև ստորագրվել է  համաձայնության հուշագիր, որով սկիզբ է դրվում երկու ընկերությունների համագործակցությանը:

Նշենք, որ INCO-ն աշխարհի 20 երկրներում աջակցում է 500 ստարտափների և 25 զարգացման ծրագրերի մեկնարկին ու առաջխաղացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter