HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ով ընտրվի, ով դառնա պատգամավոր․ ռեյտինգային ընտրակարգ

Շատ հնարավոր է, որ առաջիկա ընտրություններում քվեարկեք այն թեկնածուի օգտին, ում ճանաչում և վստահում եք, բայց նրա փոխարեն ձեր շահերն Ազգային ժողովում ներկայացնի նույն քաղաքական ուժի մեկ այլ՝ ձեզ ոչ հայտնի թեկնածու։ Պատճառն ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածն է, որը սահմանում է, որ եթե համապետական ցուցակում ընդգրկված թեկնածուն հրաժարվի մանդատից, այդ ցուցակում առկա հերթական հաջորդ թեկնածուն կստանա նրա մանդատը։

Ընտրություններում իրենց թեկնածությունը կարող են առաջադրել նաև հանրային ծառայողները (ՔՕ 91-րդ հոդված), այսինքն՝ պետական պաշտոնյաները։ Արդեն ընտրված պատգամավորության թեկնածուն մեծ հավանականությամբ կհրաժարվի իր մանդատից, եթե նրա առկա պաշտոնն ավելի շատ լծակներ է ենթադրում, քան պատգամավորական մանդատը։

Ընտրելով իր հավանած թեկնածուին, քաղաքացին առաջին հերթին ընտրում է նրա ներկայացրած քաղաքական ուժը։ Այսինքն՝ թեկնածուի վարկանիշի հաշվին ձեռք բերված քվեները տիրապետում է նրա ներկայացրած կուսակցությունը կամ դաշինքը, որն էլ որոշում է, թե ովքեր պետք է լինեն այդ քվեները տված քաղաքացու պատգամավորները։  

Այս ընտրակարգը Հայաստանում  ներդրվել է 2016թ-ին՝ ստանալով ռեյտինգային ընտրակարգ անվանումը։

«Հետքն» ուսումնասիրում է առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող թեկնածուների համապետական ցուցակները՝ առանձնացնելով պետական պաշտոններ զբաղեցնող թեկնածուներին, ովքեր, ընտրվելու դեպքում, հնարավոր է հանձնեն իրենց մանդատը ավելի քիչ ձայներ հավաքած հերթական հաջորդ թեկնածուին։

Ուսումնասիրության նպատակն է տեղեկացնել ընտրողին, թե ռեյտինգային ընտրակարգի արդյունքում, ում ընտրելու դեպքում՝ ով կարող է լինել իր պատգամավորը։   

«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակի գրեթե կեսը պետական պաշտոնյա է

Im qayl_distribution_horizontal1.png (51 KB)«Իմ քայլի» թեկնածուների գրեթե կեսը պետական պաշտոնյաներ են։ Մասնավորապես, նրանց 24 տոկոսը կառավարության անդամներ են, ՊՈԱԿ-ների տնօրեններ և տեղակալներ, 19 տոկոսը՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, իսկ 4 տոկոսը՝ ԱԺ ներկայիս պատգամավորներ։

Հանրային ծառայող հանդիսացող պատգամավորի թեկնածուներն իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական կամ ծառայողական դիրքի առավելությունները: Նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը հանրային ծառայողներն ազատվում են իրենց ծառայողական պարտականություններից։ Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի` առանց վարձատրության պահպանման (ԸՕ 92-րդ հոդված, 2-րդ կետ):Կսկսենք «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից, քանի որ այս քաղաքական ուժն առաջինն է հրապարակել համապետական ցուցակը։ «Իմ քայլի» թեկնածուների գրեթե կեսը պետական պաշտոնյաներ են։ Մասնավորապես, նրանց 24 տոկոսը կառավարության անդամներ են, ՊՈԱԿ-ների տնօրեններ և տեղակալներ, 19 տոկոսը՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, իսկ 4 տոկոսը՝ ԱԺ ներկայիս պատգամավորներ։

Այս կետը չի վերաբերում հանրապետության նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին և կառավարության անդամներին. նրանք շարունակում են կատարել ծառայողական պարտականությունները՝ մասնակցելով նաև քարոզարշավին։

«Իմ քայլը» դաշինքի 11 թեկնածուներ կմասնակցեն նախընտրական քարոզչությանը՝ միաժամանակ զբաղեցնելով բարձր պաշտոններ կառավարությունում։ Նրանց թվում են վարչապետի պաշտոնակատարը, փոխվարչապետերը, կրթության եւ գիտության նախարարը, մշակույթի նախարարը, տարածքային կառավարման և զարգացման նախարարը, սփյուռքի նախարարը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, առողջապահության նախարարը, բնապահպանության նախարարը և արտակարգ իրավիճակների նախարարը։ 

Ստորև ծանոթացեք «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի այն թեկնածուներին, ովքեր պետական պաշտոն են զբաղեցնում կառավարությունում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Սեղմեք նկարին՝ ցանկն ավելի մեծ տեսնելու համար։  

Candidate-list.png (176 KB)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter