HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

9 հոգի՝ 21 քմ տարածքում

4-ամյա Էլեն Կարապետյանը ուրախ է, որ ծնողները Ամանորի տոներից առաջ իր համար հեռուստացույց են գնել: Նա ծնված օրվանից իրենց տանը հեռուստացույց չէր տեսել եւ մուլտֆիլմերի մասին պատկերացում էլ չուներ: Այժմ ունի սիրած հերոսները եւ մեծ ուշադրությամբ է հետեւում մանկական հաղորդումներին:

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում ապրող Կարապետյանների ընտանիքի համար տուն ասվածն էլ հարաբերական է: 7 երեխաներն ու նրանց ծնողներն ապրում են 21քմ մակերեսով տնակում:

Նրանց ավագ դուստրն ամուսնացել է եւ որոշ չափով հեշտացրել ընտանիքի հոգսը, գոնե միայն այն պատճառով, որ մեկ հոգու քնելու տեղի խնդիրն արդեն լուծվել է:

Տնակը  դրսից քարե խարխուլ շենք է հիշեցնում, քանի որ երկաթյա տնակի շուրջը քարով պատ է շարված ձմռանը տաքություն ապահովելու համար:

Տնակն ունի 2 փոքր սենյակ, որտեղ էլ տեղավորվում է 9 հոգանոց ընտանիքը: Տեղադրված է ընդամենը 4 մահճակալ, որոնց վրա քնում են զույգերով: Մահճակալների ոտքերն էլ «չդիմանալով» ծանրաբեռնվածությանը կոտրվել են եւ հիմա դրանց փոխարեն քարեր են դրված: Նույնիսկ հացը հերթափոխով են ուտում, որովհետև ունեն մի փոքր սեղան եւ 9 հոգին չի տեղավորվում սեղանի շուրջը:

Ընտանիքում կա 5 դպրոցահասակ երեխա, որոնք բավարարվում են միայն ծանոթների տված հագուստներով: Մեր այցելության ժամանակ նրանք դպրոցում էին: Կարապետյաններից ոչ ոք չի աշխատում եւ գոյատեւում են միայն 55.500 դրամ նպաստով:

Այդ գումարով առաջնահերթ երկու պարկ ալյուր են գնում, որ կարողանան մեկ ամիս գոնե ցամաք հաց ունենալ, մնացած գումարով էլ եւ կոմունալ ծախսերն են հոգում, եւ մեկ ամիս ապրում են: Երեխաների մայրը՝ Թագուհի Սարգսյանն ասաց, որ շատ է եղել, երբ երեխաները միայն ցամաք հաց են կերել եւ այլ սննդամթերքի համար գումար չեն ունեցել:

Ընտանիքի հայրը՝ Ջոզեֆ Կարապետյանն ասում է, որ շատ է աշխատանք փնտրել, սակայն չի գտել եւ ստիպված մնացել են նպաստի հույսին: Ջոզեֆի խոսքերով, թեեւ ինքն արհեստավոր չէ, սակայն շինարարության ոլորտում կարող է բանվորություն անել, բայց այդ աշխատանքն էլ չի գտնում: Սեզոնին ընտանիքով զբաղվում են հողագործությամբ:

Ընդհանուր 1 հա-ի չափ հող ունեն, սակայն կարողանում են մշակել միայն 4000 քմ-ն, այն էլ՝ ոչ լիարժեք: Վարուցանքի ժամանակ գումար չեն ունենում, մինչեւ պարտք են անում, արդեն ուշացած են սերմը հողը դնում եւ ցանկալի բերքատվություն չեն կարողանում ապահովել:

Ջոզեֆն ասում է, որ Արցախի ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից, ընդգրկվելով  Արմավիրի «Արծիվներ» ջոկատի կազմում, մեկնել է մարտի դաշտ եւ եղել է թեժ կետերում: Արժանացել է միայն ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի կողմից տրված պատվոգրերի:

Ըստ Ջոզեֆի` որեւէ օգնություն չի ստացել ոչ որպես ազատամարտիկ, ոչ էլ որպես բազմազավակ ընտանիքի հայր: Դեռեւս Անդրանիկ Մարգարյանի վարչապետ եղած տարվանից նամակներով դիմել է պատկան մարմիններին, որպեսզի գոնե տունը բարեկարգելու հարցով օգնեն, սակայն ոչ մի արձագանք չի ստացել:

Պատմում է, որ Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը մի քանի տարի առաջ բարերար է բերել գյուղ, որպեսզի տեսնի բազմազավակ ընտանիքին եւ օգնի տունը կառուցել: Խոստացել են, որ օգնությունը կլինի, սակայն այդպես էլ խոստումը գործի չի վերածվել:

Ջոզեֆի ներկայացմամբ՝  Մայիսյանի համայնքապետը եւս լուրջ օգնություն չի ցուցաբերել իրենց: Տարիներ առաջ դիմում են գրել, որ օգնություն տրամադրի, գյուղապետը 15.000 դրամ ձեւակերպել է որպես օգնություն, սակայն ընտանիք ուղարկել է ոչ թե գումարը, այլ հողի հարկի կտրոնը, քանի որ հողի հարկի տեղ է պահել:

Մի անգամ էլ գյուղապետը ներկա է եղել, թե ինչպես են անձրեւաջրերը լցվում տնակ, այդ պահին 20.000 դրամ է տվել, որպեսզի պոլիէթիլենային տոպրակով ծածկեն տանիքը: Դրանից հետո այլ օգնություն չի եղել:

«Լսեցինք, որ Նոր տարվա առիթով նախագահականում հավաքել են բազմազավակ ընտանիքներին եւ տոնը նշել, բայց ես ոչ մի բան չեմ տեսել կառավարությունից ու ընդհանրապես ոչ մեկից: Չեմ զգացել, որ կառավարությունը բազմազավակ ընտանիքներին ընդհանրապես ուշադրություն է դարձնում»,-ասում է Ջոզեֆ Կարապետյանը:

Բացի այն, որ տնակը շատ փոքր էր ու ճնշող, օդն էլ հեղձուցիչ, դրան էլ ավելացրել էր աթարի հոտը: Փայտի գնելու համար գումար չեն ունեցել եւ ստիպված աթար են գնել, որով էլ ջեռուցում են սենյակները:Երբ զրուցում էինք ծնողների հետ, տարիքով մեծ երեխաներն ամաչեցին եւ անմիջապես դուրս եկան սենյակից:

Մայիսյանի համայնքապետ Եսայի Մովսիսյանը  «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Ջոզեֆի ընտանիքը կարիքավոր է եւ օգնության կարիք ունի: «Ջոզեֆը կարիքավոր է, բայց ոնց որ չուզենա, որ իրեն օգնենք: Ավագանու նիստով որոշում ենք կայացրել, որ բազմազավակ հայր է, օգնություն տանք, կանչել ենք, որ օգնություն տանք, չի եկել, ասել է ինձ պետք չի»,-ասում է համայնքապետը:

Ինչ վերաբերում է հատկացված օգնության փոխարեն հողի հարկի կտրոն տալուն, ապա Եսայի Մովսիսյանը չհերքեց, որ նման բան կարող է եղած լինել: «Եթե դիմում են գրում, որ օգնությունը գնա հողի հարկ, ապա այդպես էլ անում ենք»,-ավելացրեց Ե. Մովսիսյանը: Մինչդեռ Ջոզեֆը հերքեց, որ ինքը հողի հարկի համար դիմում է գրել, կամ առաջարկել են օգնություն, բայց հրաժարվել է:

Մեկնաբանություններ (13)

Mushegh
ANGLEINA ete du karoxes snndov u hagustov ognel shat uraxaliye,bays ays harcum Karapetyanner@ anpatasxanatu chen gtnvi.
ANGELA
mi ban asem... xist kaskacum em vor ayd 25- kam 300 hazar@ npatakin kcarayi. anpatasxanatu mardik en. aveli lav e snndov u hagustov ognenq
Musheg
S. S. jan karcumem cnoxneri masov chishteq,sakayn ays ameni ardyunqum erexanernen ayjm kariqi mej ev ognutyun@ erexaneri kariqneri hamare
S. S.
Վայ Աստված...................ում հույսով են ունենում էդ երեխաներին? Որ հետո խնդրեն, թե մարդիկ օգնեք, մենք էնքան անպատասխանատու ենք եղել, որ չենք խխճացել մեր արդեն ունեցած երեխաներին ու ելի ենք ունեցել, որ ավելի վատ ապրեն, ավելի վատ պայմանների մեջ..........Ախր մեղք են էդ երեխաները: Ինչով են մեղավոր, որ նման անպատասխանատու ծնողներ ունեն? Բոլորս էլ կարող ենք մի 10 հատ երեխա ունենալ: Ունենալն ամենահեշտն է էս ամեն ի մեջ: Դե եկեք մարդիկ, ունենանք ով ինչքան կարող է: Ու ոչինչ, որ նրանք կմեծանան սովի ու ցրտի մեջ................... ՄԻ ՔԻՉ ԳԻՏԱԿԻՑ ԼԻՆԵՆՔ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԱՋ...........
Mushegh
hay_mard es dzer maylin uxarkelem Karapetyan Jozefi [email protected] shnorhakalem dzer gtasrtutyan hamar
hay_mard
Mushegh jan, menk enkernerov uzum enk ognel. Ete hnaravor e ugharkek Karapetyanneri her hamare im hastsein [email protected] menk kapnvenk.
Mushegh
hay_mard Karapetyanne@ unen ut axjik,avag@ amusnacace isk mysneri tariq@ chorsic minchev 17 e.unen tnamerc,vortex vorogum xndir ka ev mek hektar sepakanashnorhum,mshakutyan hamar anhrajesht gumar hstak chem karox asel,kaxvac mshakabuysic.bayc gone 250 000-300 000 petqa.
hay_mard
Angela jan, shnorakalutyun pataskhani hamar.Tuyl tvek shnoravorel dses:), astvats dser ev dser balikneri het.Es inks 3 erekha unem ev, chnayats vor shat djvar e, bayts huysov em vor chem sahmanapakvi 3ov. marde harust e ir erekhanerov. Mushegh jan khndrum em mez asek erekhaneri tarike. Ev inch hoghataratsk unen Karapetyannere. vorkan gumar e anhrajesht ayd hoghataratske mshakelu hamar?
Mushegh
ANGELINA ete duq patrastakameq ognel apa es karoxem kam stexcel tvyal @ntaniqi ev dzer mijev.
ANGELA
Hay_mard- chisht uxxeciq, uxxaki jamanak ar jamanak nyarders texi en talis ayspisi patker tesnelov. Es inqs mayr em, 2rd angam patrastvum em mayr darnal, bayc minchev hamozvac chliney, vor im erexayin karox em usman tal, amen inchov apahovvel, erexa unenal@ chey planavori. es inqs hayastanum chem, ete hayastanum liney, ampayman kogney.
Mushegh
hargeliners tvyal @ntaniq@ bnakvume mer gyuxum Armaviri marz gyux Mayisyan,im anmijakan janqerov mi angam ognutyun kazmakerpelenq der ancyal tari,ays nyuti patrastman@ evs ajakcelem huys unenalov vor gtasirt mardik kgtnven vor kcankanan ognel.
Hay_mard
Hargeli Angela, mi gutse jisht harts ek talis, bayts et hartsi pataskhane lutsum chi arajarkum. Koch em anum ognenk, ov inchov karogh e. ete hnaravor e xndrum em tramadrel her kam hastse, ays entaniki het kapnvelu hamar
angela
mek@ lini harcni-haci pox chka, etqan erexa xi eq unenum????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter