HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Այդ հարցում իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է»

Եթե դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում անդամ երկրների մոտ կոնսենսուս չլինի, ապա Հայաստանը «կշարունակի աշխատանքը «կոնսենսուսի հասնելու համար»։

Այս մասին կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցին։

«ՀԱՊԿ որոշումները կայացվում են կոնսենսուսով, կարծում եմ՝ Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է, և ես ինքս ասել եմ այդ կապակցությամբ, որ այդ հարցում իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից որևէ արձագանք չեմ ստացել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը վերահաստատեց նախկինում հնչեցված իր խոսքերը։

«Այն, ինչ ասել եմ, մնում է ուժի մեջ, ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացի վերաբերյալ, մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց․ պատրաստվում ենք սկզբունքորեն պաշտպանել Հայաստանի ազգային շահերը», - ասաց նա։

Ինչ վերաբերում է Բելառուսի և Ադրբեջանի միջև կնքված ռազմական համաձայնագրին, որով զենքի նոր խմբաքանակ է մատակարարվելու Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին են մատակարարվել բելառուսական պոլոնեզ համազարկային համակարգեր, ինչի պայմանագիրն ավելի վաղ է ստորագրվել։

«Դա եղել է այն պայմաններում, երբ Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում․ մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք  դատապարտում ենք նման գործարքները՝ ուղղված ընդդեմ Հայաստանի ազգային շահերի, նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ կազմակերպության բովանդակությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կարևոր խնդիրներից մեկը ՀԱՊԿ-ում պետք է լինի փոխադարձ պարզաբանումներ պահանջելը միմյանց  և կազմակերպության հանդեպ պարտավորությունների նկատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter