HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Արտագնա աշխատողների հարկման մեխանիզմ գործող կառավարությունը չի քննարկում»

Արտագնա աշխատողների հարկման մեխանիզմ գործող կառավարությունը չի քննարկում։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սոցցանցերում դեռ երեկվանից մեծ աղմուկ բարձրացրած այն հնարավոր նախագծին, որ արտագնա աշխատողները հարկվելու են։ Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասաց, որ ընդամենը միտք է եղել եկամուտների հայտարարագրման համակարգ ստեղծելու։

«Քննարկվել է համընդհանուր հայտարարագրման գաղափարը․ բազմաթիվ երկրների հետ ունենք կրկնակի հարկումը բացառող օրենքներ, հիմա բոլորի հետ ենք ուզում ունենալ, որ մի պարագայում կրկնակի չենք հարկի, բայց ուզում եմ ասել, որ այդ գաղափարը նույնիսկ թղթի վրա մի տող գրված չէ, առհասարակ մեր կուսակցության սկզբունքը հետևյալն է՝ չկա գաղափար, որը ենթակա չէ քննարկման»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը կրկին ընդգծեց՝ չի կարող այնպես լինել, որ առաջնային հարկ վճարող 350 հազար վճարող հարկատուները հոգան երկրի անվտանգության, կրթության և պետական ողջ ապարատի ծախսերը և կրկին շեշտեց՝ ինքը երբեք չի ասել, որ ժողովուրդը ծույլ է, այլ հակառակը՝ նախորդ իշխանություններն են խրախուսել աղքատությունն ու անգործությունը։

Փաշինյանն անդրադարձավ նաև նախկին իշխանությունների այն քննադատություններին, որոնք ուղղված են գործող կառավարության անդամներին։

«Տառեր չիմացողների քաղաքական թիմն այսօր մեղադրում է մեզ տառասխալների համար, էդ տառեր չիմացողներին, որ մի հատ թելադրություն տայինք, 70 տոկոսը կկտրվեր»,- ասաց նա։

լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter