HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել քաղաքացիական ավիացիայի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիական ավիացիայի բնագավառում առկա խնդիրների քննարկման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արմեն Արզումանյանը, ով համակարգում է ավիացիայի ոլորտի գործունեությունը։
Նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նիստին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների պատասխանատուներ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ղեկավար կազմը:
Քննարկվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կոնցեսիոների կողմից ներկայացված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2017թ. ֆինանսական տարվա համար տարեկան հասույթների և ծախսերի, տարեկան կապիտալ ներդրումների և դրամական միջոցների տարեկան հոսքերի վերաբերյալ հաշվետվությունները, որոնք հանձնաժողովի կողմից ընդունվել է ի գիտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter