HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 3%-ով աճել է

Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6%-ով։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների՝ միայն հոկտեմբեր ամսին, 2017թ. նույն ամսվա համեմատ, ՏԱՑ-ի աճը կազմել է 3%:

Հոկտեմբերին 3 % աճը ինչ-որ չափով անսպասելի էր։ Բանն այն է, որ սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը նվազել էր 0.2 %-ով. գյուղատնտեսության ոլորտում զգալի անկում էր գրանցվել, իսկ արդյունաբերության աճը գրեթե զրոյական էր։ Որոշ կանխատեսումների համաձայն՝ անկումը կարող էր շարունակվել նաև հոկտեմբերին։

Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի տվյալները, հոկտեմբերին իրավիճակը փրկել են հիմնականում արդյունաբերությունն ու ծառայությունների ոլորտը։ Միևնույն ժամանակ գյուղատնտեսության անկումը շարունակվել է, իսկ շինարարության աճը զրոյին մոտ է։

Մասնավորապես, այս տարվա հոկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017թ. հոկտեմբերի համեմատ աճել է 8.1 %-ով։ Շինարարության ոլորտում աճը կազմել է 0.4 %: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) ավելացել է 16.6 %-ով։ Առևտրի շրջանառությունը երկրում աճել է 5.8 %-ով։ Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 22.1 %-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter