HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սագօ Արեան

Ֆրանսական Խաղեր

Հերթական իրարանցում կայ, սփիւռքի թէ Հայասատանի մէջ: Մամուլ,հեռուստալիքներ, փողոց, րատիօժամ....:

Ցեղասպանութեան օրակարգը դարձեալ կը բարձրանայ ջուրի երես:  

Խաղացողը Ֆրանսան է: Հարուածին թիրախը՝Թուրքիա, իսկ այն խաղալիքը, որմով կը խաղան խաղացողները, Սփիւռքն է: Առաւելապէս արեւմտահայ իր տարագիր զանգուածներով:

Ի՞նչ կայ այս խաղի ետին տակաւին պարզ չէ, յստակ է սակայն որ ֆրանսայի թիւ մէկ պետական այր ՝Նիքոլա Սարքոզի պատուանդանի վրայ է այսօր: Սփիւռքի Հայերը կը ծափահարեն անոր, մինչ Թուրքերը զայրացած են եւ առիթ չեն փախցներ վանկարկելու, հայհոյելու կամ ջղայնանալու:

Պատուանդանը բարձր կը դուի ըլլալ: Նախագահ Սարքոզիի մօտ այսքան հայասիրութիւնը արդէն կը դառնայ անհասկնալի: Անոր Հայաստան կատարած վերջին այցէն ի վեր Սարքոզին իր բերանով եւ ֆրանասաբան հայերէնով արտասանած էր՝ ցեղասպանութիւն բառը: Հայաստանի եւ արտերկրի հայերն հրճուած էին, ի տես այս հայասիրութեան: Իսկ հիմա նոյն մարդը, ու հաւանաբար այս յօդուածին հրատարակուելէն քիչ անց, կարմիր գրիչով ցեղասպանութեան ուրացումը գրչի մէկ հարուածով քրէական օրէնքի պիտի վերածէ:

Սփիւռքը իր շունչը բռնելով կը հետեւի իրադրութեան, մինչ Հայաստան կը փորձէ օգուտ քաղել այս նորութիւններէն ու անընդհատ քննարկումի ասուլիսներ կը կազմակերպէ: Այս օրերուն Հայաստանեան մամուլին համար թէժ թեմա է դարձած ցեղասպանութեան թեման:

Հոս պէտք է կանգ առնել, մտածելու համար որ ինչ է կատարուածը:.....

Ցեղասպանութեան այսքան չարաշահուած թեման, այդքան օգտագործուած թեման Եւրոպայի ամէնէն սիրելի խաղն է դարձած վերջին քանի մը տարիներուն:    

Նոյն «բարեխիղճ ու մարդկային» Եւրոպան չկար կարծես երբ առաջին աշխարհամարտին կը գործադրուէր նոյն ցեղասպանութիւնը: Սարքոզիները լուռ էին յայնժամ: Սարքոզիները արձակուրդի էին մեկնած եւ իրենց խիղճերը հանած էին վաճառքի: Ով գիտէ քանի- քանի մինուճառ ֆրանսացի, գերման կամ անգլիացի դիւանագէտներ նոյն տխուր կարմիր նամակները գրած էին Անատաոլուի հայոց ջարդերուն մասին, գրած էին արցունքով ու սոսկումով, գրած էին տեղեկացնելու իրենց վէրին պաշտօնական մարմիններուն: Գրած էին իմաց տալու, գրած էին կանխելու...

Այլապէս ուրեմն, Եւորպայի իմացական ու բանգէտ ուղեղը նեցուկ էր այդ ջարդին, Եւրոպան մասնակից էր այդ ջարդին: Եւրոպան հեղինակ էր թերեւս ...

Դաժան բան կ'ըսեմ...

Նեցուկ էր, երբ մահ սփռող օսմանցին դարձուցած էր իր ջատագովն ու գործընկերը:

Նեցուկ էր, երբ օրը ցերեկով արիւնով կը ներկուէին Հայոց անտէր շէները- մնացածը գիտէք՝ մահ աւեր ու սուգ: Շիւան, աքսոր ու բռնագաղթ:

Որուն էր ուղղուած այս ամէնը եւ յանուն ինչի այդ անվնաս հայերը կը քշուէին իրենց դարաւոր հողերէն:

Մեղսակից Եւրոպա, բոզացած Եւրոպա ...

...

Խաղը այսօր ալ նոյնն է ու ինչքանով որ Թուրքը պատասխանատու է այս եղածներուն, Եւրոպան իր փոքր ու մեծ ուլականջներով, իր փոքր ու մեծ սարդերով եւ արիւնախում որդերով խմեց մեր արիւնէն....

Խնճոյք էր եղածը ու բոլորը եկան խմելու մեր արիւնէն: Մեր արեան բաժակները օսմանցիի ափսէին վրայ շարեցին ու մէկ -մէկ կենաց բարձրացուցին ...

Խնդացին ու սպաննեցին...

Բարձր գահ-գահները բարձրաձայնեցին ու թոյլ տուին որ ջարդուինք, սպաննուինք, այրուինք ու զարհուրելի պատկերներով փորագրեցին, սեւ պատկերներ փորագրեցին մեր սրտերուն...

 Գլխատեցին մեզ. Մենք մնացինք անգլուխ ու հիմա ալ անգլուխ կը քալենք սփիւռքի բոզացած շէներէն: Անգլուխ ու անմիտ . կը հրճուինք երբ մէկը խղճահարութեամբ կը մօտենայ մեր ցաւին...

Կը խաբուինք ու կը հաւատանք որ ցաւին բաժնեկիցը պիտի օգնէ մեզ:

Այս ամէնը սուտ է, եղածը խեղկատաութիւն. Եղածը լուտանք ու խուխ մեր վրան ...

Զարմանալի չե՞նք.

Ոչ զարմանալի չենք որովհետեւ մեր գլխատուած գլուխը ամբողջութեամբ թաղուած է հողին տակ ու մենք օրպէս անզօր մարմին,, դարձած ենք ցաւին համար հրճուող դիապարտներ ...

Ցաւը դարձուցած ենք մեր հացը:

Լացը մեր երգն է, մենք մոռցած ենք երգել   

Մեռած ու նեխած դիակը պահած ենք մեր մէջ, առանց մտածելու որ մեր մէջ պահուող մեռելը պիտի հիտի, պիտի նեխի պիտի ու փտտեցնէ մեզ, մեր աւիւնը դարձնելով թունաւոր, մեր աւիւնը դարձնելով վնասակար ...

Չեմ գիտեր թէ երբ լացի հանրակառքէն պիտի ազատենք մենք զմեզ ու անգամուան մը համար ուղղակի նայինք Թուրքի աչքերուն:

Խօսինք Թուրքին հետ, փորձենք խօսիլ, փորձենք գտնել այն թուրքը որ ըսելիք ունի մեզի... առնուազն:

Մենք իրաւունք չունինք աշխարհին հանգածուխ ըլլալու- ոչ գործիք, ոչ ձեռք եւ ոչ ալ ցաւի կափարիչ:

Միջին արեւելքի նաւթի եւ ջուրի խնդիրները, Խռֆած Եւորպայի նոր սահմանագծումները պիտի չանցնին մեր նահատակներու առեւտուրի սեղանիկներու վրայէն...

Մենք մեր նահատակներու առեւտուրը պէտք է դադրեցնենք...

Ու կարեւոր է մեզի համար հասկնալ որ, մեր խնդիրները իրենց բարւոք լուծման կրնան հասնիլ միայն եթէ մենք գիտնանք որ ուր է թաղուած է լուծման բանալին եւ ոչ թէ շան գլուխը... :

Մենք բանալիներու կարիք ունինք: Ոչ թէ յուշակոթողներու: Մենք հարկ չունինք ' աշխարհին յիշեցնելու որ կան գորշ գայլեր,Օկիւն Սամաստներ կամ Ալփասլան Թիւրքէշներ:Աշխարհին հոգչ չէ այս բոլորը:

Մենք խօսելու, բողոքելու եւ արդարաութեան համար մաքառելու ձեւերը լաւ գիտենք:

 Կը մնայ որ յամեցող այս մանկունակ թատերակը մեզի համար բեմադրողները լաւ հասկնան որ մեր ձեռքէն բռնելը ու մութ սենեակներ առաջնորդելը կամ ցեղասպանութիւնը ուրացողներուն կամ չուրացողներուն համար օրէնք մշակելը միայն ժամանվաճառութիւն է ,նեխած թատրոն եւ նահատակներուն ուղղուած պղծութիւն ...

Այսօր նախագահ Սարքոզին իրեն պատուանդան դարձուցած է մեր նահատակները ու չեմ գիտեր ինչ ինչ հաշիւներէ մեկնելով, առուծախի այս դերով միայն կը վնասէ մեզ:

Մտածենք այս մասին:

Գէթ անգամուան մը համար մտածենք Պոլսահայութեան մասին:

Իսկ այս խաղերը որ կը խաղցուին, ունին անպայման իրենց աւարտը:

Վնասներէն ու հարուածներէն դարձած ենք նօսր, պարտուելու տեղ չունինք այլեւս:

Մեր թիրախն ու նպատակակէտերը ուրիշ պէտք է ըլլան:

Արթննանք.

Միասին արթննաք:

Մեկնաբանություններ (4)

nazar
tasib u dux Նուբար Ասլանյան, ayspisin e linum iskakakn hay@!amacheq cholic paxacner
Նուբար Ասլանյան
Պարոն (տիկին)MG:Այնքան,որքան Սփյուռքն է արել Արցախի համար (առհասարակ) չի արել Հայաստանի կառավարությունը Հայաստանին:Ես«ներողություն» եմ խնդրում Սփյուռքի կողմից,որ ժամանակին ձեզ տեղյակ չեն պահել,կամ թե հաշվետվություն չեն տվել իրենց արցախանպաստ գործունեության համար(միայն Մոնթեն միլիոն արժեր,դեռ մի բան էլ՝ ավելի):Ի դեպ՝Բակո Սահակյանը մատը մատին չտվեց,որպեսզի Արցախի անկախության 20 ամյակին կատարվեր իմ,Արցախի անկախությանը նվիրված«ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ»(լույս տեսած Իսրայելում)պոեմը՝ խառը երգչախմբի եւ նվագախմբի համար,այն էլ այն դեպքում,երբ Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, որն արդեն սերտել էր նյութը՝ համաձայնություն հայտնեց ստեղծագործությունը կատարելու Արցախում:Բակո Սահակյանի իսկի«տնգլին»էլ չեղավ:Ի դեպ,գործին չօժանդակեց նաեւ քաղաքական կառկառուն գործիչ Գագիկ Ծառուկյանը: Ծախսը պիտի կազմեր ընդամենը 1000 դոլլար,իսկ քաղաքական դիվիդենտները՝ անթիվ:Քթածակը նեղ դուրս եկավ:Այնպես որ,սկզբից ձերոնց խփեք...առանց անպատասխանատու հայտարարությունների,նաեւ համարձակություն ունեցեք ներկայանալու բնօրինակով:Իմ պես:
MG
Պարոն Արեան, ում դեմ է ուղղված Ձեր քննադատությունը: Այս օրենքի ընդունումից Հայաստանը չի տուժում, այս անգամ մեր և Ֆրանսիայի շահերը համընկնում են: Սփյուռքահայերը տասնամյակներ շարունակակ պայքարել և պայքարում են ցեղասպամության ճանաչման համար: Գուցե ժամանակն է մի քիչ էլ պայքարել հայաբնակ Արցախի ճանաչման համար, կարծում եմ հայերիս համար այսօր դա ավելի կարևոր է:
նելսոն
Ֆրանսիան վէցհարյուր հազար թուրքերից երկրը մաքրելլու համար է ընդունէլ այս օրէնքը , Մասսոններին այսօր թուրքիային եվրոպայից դուրս մղելու ձևը սա էր իսկ գորձիքը իրենցիսկ ստեղծած Հայկական հարցը . և Հայաստանի կառավարությունը և դրսի հայերը -ԱՂԲԱՐՆԵՐԸ որոնք հպարտանում էն բռնաբարված տատերուն թոռ ըլլալովԻսկ այս խաղերը որ կը խաղցուին, ունին անպայման իրենց աւարտը: Վնասներէն ու հարուածներէն դարձած ենք նօսր, պարտուելու տեղ չունինք այլեւս: Մեր թիրախն ու նպատակակէտերը ուրիշ պէտք է ըլլան: Արթննանք. Միասին արթննաք: հայկակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter