HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարության ղեկավարը վստահեցնում է, որ մտադիր չեն սոցիալական նպաստները կրճատել

Կառավարությունը մտադիր չէ սոցիալական նպաստները կրճատել, ոչ էլ՝ հանել։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասում ենք՝ ում ենք տալիս այդ նպաստը և ինչի համար։ Մենք մարդուն ասում ենք, լավ, դու աղքատ ես, մենք քեզ նպաստ ենք տալիս ու աղքատության գիծ ենք սահմանում, ասում ենք՝ հենց որ անցար այդ գիծը, զրկելու ենք քեզ նպաստից, կներեք, հենց որ կովդ ծնեց՝ զրկելու ենք քեզ նպաստից։ Մենք ասում ենք՝ եթե անապահով է այդ ընտանիքը, մեծ հավանականությամբ այնտեղ կա երեխա, եկեք նպաստը տանք երեխային»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացուն նպաստը պետք է տալ ոչ թե որպես մարդուն դատավճիռ, որ վերջինս պետք է շարունակի մնալ աղքատ, այլ՝ օգնություն, որ նա հաղթահարի իր աղքատությունը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այս պահին քննություն է ընթանում և ըստ նախնական տեղեկությունների՝ կան մարդիկ, ովքեր չարաշահումներ են արել, բացել են ընտրական ցուցակները, վերցրել են քաղաքացիների անուն, ազգանունները և նպաստառուի գործ են սարքել։

«Այսպիսով, 500 միլիոն դրամի նպաստ գողացել են ոչ միայն պետությունից, այլ նաև անապահով ընտանիքներից»,- ասաց  նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter