HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄԷ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Նոյեմբերի 19-ին ԱՄԷ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Մհեր Մկրտումյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ահմեդ Սարի ալ-Մազրուին (Undersecretary Ahmed Sari AlMazrouie): Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը:

Շնորհավորելով Մհեր Մկրտումյանին դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ ալ-Մազրուին գոհունակությամբ նշել է երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան և վստահություն հայտնել, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը:

Դեսպան Մկրտումյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ կներդնի առավելագույն ջանքերը ՀՀ-ԱՄԷ համագործակցության օրակարգն էլ ավելի ընդլայնելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են փոխգործակցության հեռանկարներին՝ առանձնապես կարևորելով ներդրումային ծրագրերի իրականացումը, առևտրատնտեսական, գործարար կապերի խթանումը, զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա խորացումը:

Նույն օրը ԱՄԷ նախագահական պալատում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումին (Mohammed Bin Rashid Al Maktoum):

Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանն Ալ Մաքթումին է փոխանցել ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Մհեր Մկրտումյանը հավաստիացրել է, որ առօրյա աշխատանքային օրակարգն է լինելու երկկողմ բազմաբնույթ համագործակցության խորացումն ու զարգացումը:

Պաշտոնական արարողությունից հետո, դեսպան Մկրտումյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև ԱՄԷ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter