HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոն (նստավայրը՝ Աթենք):

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ առավելագույնս կնպաստի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների կապերի մերձեցմանը:

Դեսպան Սունկոն նախագահ Սարգսյանին է փոխանցել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի ողջույնները:

Զրուցակիցները անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական ու հումանիտար կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, ինչպես նաև Եվրամիության շրջանակում արդյունավետ փոխգործակցության հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter