HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի այցը Աֆղանստան

Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 20-ին Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։

ՊՆ-ն հայտնում է, որ իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է օպերատիվ իրավիճակը, խաղաղապահների ծառայության առանձնահատկությունները, խաղաղապահ զորքերի սպազինությունը և տեխնիկական հագեցվածությունը։

Սալվատորե Քոմփորելին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը մասնակցող հայ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և պատրաստվածությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter