HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը «Քրոնիմետ Մայնինգ»-ի նախագահի հետ քննարկել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վերաբերող հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկուն։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընթացիկ գործունեությանը և զարգացման ծրագրերին։

Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության գործունեությունը մեր երկրում, նշել է, որ կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների շարունակական ներգրավումը Հայաստանի տնտեսությունում և կառավարման առաջադեմ մշակույթի ներդրումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների կողմից բնապահպանական և աշխատանքային չափանիշների պահպանման կարևորությունը: Գյունթեր Պիլարսկին, կարևորելով Նիկոլ Փաշինյանի նախանշած ստանդարտների դերը, նշել է, որ ընկերությունը շարունակաբար աշխատում է գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter