HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը չարաշահումներ է բացահայտել Արմավիրի մարզի կրթօջախներում

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ «անզիջում և հետևողական պայքարը»։ Կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտվել նաև կրթօջախներում։ Ոստիկանությունը մանրամասնում է դրանցից մի քանիսը, որոնք արձանագրվել են նույն մարզում։ 

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա՝ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, համաձայնության գալով կրթօջախի հաշվապահի հետ, 2014-ից 2018 թվականներին մի տղամարդու հրամանագրել է որպես դպրոցի պահակ։ Նա աշխատանքի փաստացի չի եկել, իսկ դուրս գրված աշխատավարձը՝ խոշոր չափերի՝ ընդհանուր 2 520 000 դրամ, յուրացվել է։ Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։ 

Ապօրինության դեպք է բացահայտվել նաև Արմավիրի մարզի Այգևան գյուղում։ Գյուղի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոցի տնօրենը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, երկու մտերիմներին 2013 թվականին հրամանագրել է որպես դպրոցի աշխատակիցներ, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել և մինչև 2018 թվականը նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 2 195 717 դրամ, յուրացվել է։ Այս դեպքով ևս հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։

Արմավիրի մարզի Արաքս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն էլ իր դստերն է 2016 թվականին հրամանագրել որպես օպերատոր՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը։ Նա փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն նրա անվամբ մինչև 2018 թվականը դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 887 230 դրամ, յուրացվել է։ Հարուցվել է քրեական գործ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter