HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուժհաստատություններում բացահայտված հանցագործության դեպքերով՝ պետությանը մոտ 500 մլն դրամի վնաս է հասցվել

2018թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում 
հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն 
չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում 
նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով հարուցվել են քրեական գործեր:

Դրանք վերաբերում են բժշկական հաստատություններում պաշտոնեական դիրքի 
օգտագործմամբ կատարված յուրացումների, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ 
խարդախության եղանակով կատարված հափշտակությունների, փաստաթղթերի կեղծման, 
պաշտոնեական կեղծիքների կատարման առերևույթ հանցավոր արարքներին:

Քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 314-րդ, 325-րդ հոդվածներով քննվող 
քրեական գործերից 12-ի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար 
ապացույցների համակցությամբ նոյեմբերի 1-ի դրությամբ մեղադրանք է 
առաջադրվել ընդհանուրը 20 անձի:

Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 
551 464 501 դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 
15 113 644 դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասի լիարժեք վերականգնումն 
ապահովելու ուղղությամբ: Նյութի հղումն այստեղ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter