HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի որդին ՝ ԲՀԿ-ի ցուցակում

Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքից պատգամավոր են ցանկանում դառնալ հին ու նոր պաշտոնյաներ, նրանց որդիներ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Արմավիրի մարզից պատգամավորի թեկնածու է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովո) որդին՝ Քաջիկ Գևորգյանը: Վերջինս «ՔաջՏրանս» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է:

ԲՀԿ-ի միջոցով նույն ընտրատարածքից պատգամավոր է ցանկանում դառնալ նաև նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Նույն ընտրատարածքից պատգամավորության թեկնածու է առաջադրվել նաև իշխանափոխությունից հետո մի քանի ամիս մարզը ղեկավարած Գագիկ Միրիջանյանը: Իսկ գործող պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը ցանկանում է դարձյալ վերընտրվել:

Նախկինները փորձում են վերադառնալ նաև Հանրապետական կուսակցության միջոցով: Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել Հանրապետական կուսակցության ցուցակով՝ դարձյալ թիվ 6 ընտրատարածքում: Նախկին մարզպետը նաև ընդհանուր ցուցակում է և զբաղեցնում է 21-րդ տեղը:

ՀՅԴ-ից Արմավիրի մարզից ցանկանում է պատգամավոր ընտրվել տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նաև ընդհանուր ցուցակի 6-րդ տեղում է: ՀՅԴ-ի «ռեյտինգայինով» պատգամավոր է ցանկանում դառնալ նաև Այգեշատ համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանը:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից Արմավիրի մարզից պատգամավոր են ցանկանում դառնալ Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի փոխքաղաքապետեր Արսեն Պետրոսյանը, Արգիշտի Մեխակյանը, ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը, ով նախկինում անդամագրվել էր Հանրապետական կուսակցությանը, ինչպես նաև Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը, ով ծնունդով Արմավիրի մարզից է:

Պատգամավորության թեկնածու է նաև Սիրաք Սարգսյանը: Վերջինս հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Դալարիկ համայնքի ղեկավարի թեկնածու էր և պարտություն կրեց:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից թիվ 6 ընտրատարածքից պատգամավոր են ցանկանում դառնալ փաստաբան Վարդան Առաքելյանը, ով նաև Էջմիածնի համայնքապետի թեկնածու էր հոկտեմբերի 21-ին կայացած ընտրություններում, ԱԻՆ տեխնիկական ազգային անվտանգության ՊՈԱԿ-ի աշխատակից Սուրեն Մուրադյանը: Վերջինս ևս Էջմիածնում քաղաքապետի թեկնածու էր:

«Մենք» դաշինքից Արմավիրի մարզից պատգամավոր է ցանկանում դառնալ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի որդին՝ Հայկ Զեյնալյանը:

 

Լուսանկարում՝ Քաջիկ Գևորգյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter