HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԹԻՀԿ-ը աշխատանքի է հրավիրում իրավաբանի

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հակակոռուպցիոն թեմաներով մասնագիտացված կամ հետաքրքրվող իրավաբանի, որը կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանի ժողովրդավարական կառավարմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին և մասնակցելու ազգային հակակոռուպցիոն օրակարգի ձևավորմանն ու առաջխաղացմանը:

Նախընտրելի թեկնածուն, ինչպես ներկայացնում է ԹԻՀԿ-ը, պետք է լինի պատասխանատու և նախաձեռնող, տիրապետի հակակոռուպցիոն գործընթացներին և գործիքներին, ազգային օրենսդրությանը և քաղաքականությանը, հետաքրքված լինի հակակոռուպցիոն միջազգային փորձով և կոռուպցիայի դեմ պայքարով, ունենա վերլուծական և գրավոր ներկայացման գերազանց կարողություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ձիրք՝ ներկայացնելու կազմակերպությունը շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում։ 

Մանրամասների համար կարող եք այցելել ԹԻՀԿ կայքը հետևյալ հղումով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter