HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ծիրանի բերքը կանխատեսածից 2 անգամ քիչ է

Մի քանի օր տեղացող անձրեւները զգալի վնաս են հասցրել հատկապես Արարատյան դաշտավայրի պտղատու այգիներին: Արմավիրի մարզում գերխոնավությունից արդեն գլուխ են բարձրացրել սնկային հիվանդությունները:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ բոլոր գյուղերին բաժանվել են տեղեկատվական թերթիկներ, թե ինչ թունաքիմիկատներով պայքարեն հիվանդության դեմ: Վարչության պետը չկարողացավ ասել, թե անձրեւներն ինչ չափի վնաս են հասցրել գյուղատնտեսությանը: Նա խոստացավ թվերը ներկայացնել ավելի ուշ: Նշենք, որ Արմավիրի մարզն ունի մոտ 8200 հա պտղատու այգիներ:

Տեղացած անձրեւներn օգտակար են միայն հացահատիկի ցանքատարածություններին, սակայն, եթե տեղումները շարունակվեն, օգուտը կվերածվի վնասի:

Անձրեւների պատճառով այս տարի պակաս կլինի նաեւ ծիրանի բերքը: Մարզպետարանը կանխատեսել էր, որ այս տարի մարզը կունենա մոտ 40 հազար տոննա ծիրան, սակայն բերքը կրկնակի քիչ է:

«Այս պահի դրությամբ կանխատեսում ենք, որ կունենանք 20-25 հազար տոննա ծիրան: Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչու բերքի կորուստ ունեցանք, երեւի անձրեւների պատճառով փոշոտում լավ չեղավ»,- ավելացրեց Արթուր Այվազյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter