HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դադարեցվել է սերբական արտադրության դեղի շրջանառությունը

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+5մգ+0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հայտնաբերված դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում:

Նշված դեղը ներկրող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter