Սպասվում է տեղումներ և մառախուղ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում` նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է անձրև, 25-27-ը` առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել