Սնանկության դատարանի նախագահ է ընտրվել Գարիկ Ավագյանը
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպեց նոր ձևավորված Սնանկության դատարանի դատավորների հետ:
ԲԴԽ-ն տեղեկացնում է, որ հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սնանկության դատարանի կազմավորման և արդյունավետ գործունեության հետ կապված հարցեր: Առանձնակի կարևորվել են նստավայրերի հստակեցման, աշխատակազմի և տեխնիկական վերազինման ապահովման, առկա գործերի բաշխման հետ կապված հարցերը:
Քննարկմանը նորաստեղծ դատարանի դատավորներն իրենց նկատառումներն են ներկայացրել դատարանի նախագահի ընտրության առնչությամբ:
Խորհրդակցությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպել քվեարկություն՝ Հանրապետության նախագահին Սնանկության դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու համար:
Քվեարկության արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չի ստացել: Կազմակերպվել է լրացուցիչ քվեարկություն, որի արդյունքում Սնանկության դատարանի նախագահ է ընտրվել Գարիկ Ավագյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել