HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է լուծել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 44 ընտանիքների բնակարանային խնդիրը

Կառավարությունը հաստատել է 2018 թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է կառավարության էջը:

Հիմնավորման համաձայն՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թթ.՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր:

Որոշման նպատակը՝ 2018 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման համար հատկացված 458 118 000 դրամ հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումների ամրագրումն է: Մասնավորապես, առաջարկվում է այդ միջոցներն ուղղել Լոռու մարզի բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող առնվազն 44 ընտանիքի կիսակառույցների շինարարական աշխատանքների ավարտմանը:

Նախատեսված է շինարարական աշխատանքները կազմակերպել Լոռու մարզպետարանի կողմից՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ի աջակցությամբ: Որոշմամբ կարգավորել են նաև նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացակարգի, պայմանների, հաշվետվողականության, ինչպես նաև արդեն ավարտված բնակելի տների նկատմամբ ծրագրի շահառուների իրավունքների գրանցման հետ կապված հարցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter