HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հարցերը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին, Գլոբալ համակարգման գծով ՀԲ խորհրդատու Թոմաս Պալոյին, ՀԲ երևանյան գրասենյակի առողջապահության գծով խորհրդատու Մարիաննա Կոշկակարյանին: Նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ` կողմերը քննարկել են առողջապահության ֆինանսավորման համակարգի զարգացման հեռանկարները, մասնավորապես` առողջապահության ոլորտում համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հարցերը:

Կարծիքներ փոխանակելով հնարավոր մոդելների շուրջ` Արսեն Թորոսյանը ներկայացրել է հանրային առողջապահական ապահովագրության համակարգ Հայաստանում ներդնելու հնարավորության ուղղությամբ իր տեսլականը:

«Հանրային առողջապահության համակարգը խիստ անհրաժեշտ է սոցիալական արդարություն պահելու տեսանկյունից` առողջապահական համակարգում հասարակության լայն շերտեր ընդգրկելու համար»,- ասել է Թոմաս Պալոն, հավելելով, որ իր կողմից պատրաստ է խորհրդատվություն տալ և մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները փոխանցել` Հայաստանում այս ոլորտը զարգացնելու ուղղությամբ:

Կողմերը մտահոգություն են հայտնել առողջապահական ոլորտին հատկացվող ֆինանսավորման չափի ներկա պայմաններում ծրագրերը լիովին իրականացնելու, այդ թվում` ապահովագրման համակարգում բնակչության լայն շերտերին ընդգրկելու առումով:

Արսեն Թորոսյանը և ՀԲ ներկայացուցիչները պայմանավորվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ աշխատել համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգ ներդնելու հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը հիմք կդառնա հետագայում անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների ընդունման և համակարգի ներդրման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter