HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարեկան 250 պացիենտ գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժում կստանա

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2019թ. փետրվարի 1-ից կմեկնարկի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը: 

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն, անդրադառնալով թեմային, նշել է, որ ծրագիրը շատ կարևոր է ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունն ու հաշմանդամությունը նվազեցնելու առումով։

«Ծրագրի շրջանակներում գլխուղեղի խցանված անոթները կբացվեն, ու կաթվածը կկանխարգելվի։ Պացիենտը շատ դեպքերում կխուսափի երկարատև հաշմանդամությունից, կփրկվի նրա կյանքը»,- ասել է Արսեն Թորոսյանը:

«Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշմամբ և  գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում (ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը) կաթվածի համապարփակ կենտրոն ընդունված պացիենտները կընդգրկվեն այս ծրագրում:

Նշենք, որ այն իրականացվելու է «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան»  հիմնադրամում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ակնկալվում է, որ մեկ տարվա ընթացքում կաթվածի համապարփակ կենտրոններում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժում կստանա մոտ 250 պացիենտ: Ծրագրի իրականացմանը կուղղվի շուրջ 400 մլն դրամ, որի արդյունքում հնարավոր կլինի էականորեն նվազեցնել գլխուղեղի  իշեմիկ կաթվածներից մահացությունը, ինչպես նաև շուրջ 39%-ով կնվազի հաշմանդամությունը:

Ծրագրի ձևավորման հարցում նշանակալի դեր են ունեցել գլխուղեղի կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված ազգային ծրագրին աջակցող Սփյուռքի աշխատանքային խումբը` Միքայել Սքոն Մուրաթօղլու, Րաֆֆի Ավիտսյանի, Վիկեն Բաբիկյանի, Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter