HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն  այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նույֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Գեղամ Գևորգյանն ընդգծել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ համատեղ ծրագրերի կարևորությունը և հույս հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ երկկողմ համագործակցությունն ավելի կընդլայնվի ու կզարգանա:

Նախարարի պաշտոնակատարը հյուրերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը և գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող բարեփոխումները, միջազգային այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերը:
Այնուհետև կողմերը համառոտ քննարկել են ընթացիկ ծրագրերը, դրանց արդյունավետության բարձրացման ուղղված հնարավոր քայլերը, ինչպես նաև նախանշել նոր ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները:

Զրույցի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳէՀ/GEF)` «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» ծրագրին, որն իրականացվում է ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից: Ծրագրի  ընդհանուր նպատակն է բարձրացնել փոքր տնտեսություն վարող ֆերմերների եկամուտը և ակտիվները` հողերի  կայուն կառավարման համակարգերում 
և տեխնոլոգիաներում կատարվող  ներդրումների միջոցով։

Նույֆել Թելահիգն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ նոր ծրագրերի մշակման և իրականացման գործում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter