Տարոնիկ գյուղում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տալվորիկ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի կետում (Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ): Պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ աշխատակիցները չեն անցել պարտադիր բժշկական զննություն և չունեն սանիտարական գրքույկներ: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
«Տալվորիկ» Ա/Կ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական վերացնել հայտնաբերված խախտումները, իսկ աշխատակիցներին` անցնել բժշկական զննության և ձեռք բերել սանիտարական գրքույկներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել