HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրամահավաք՝ Տավուշի սահմանամերձ Կողբում «Թումո» կենտրոնի կառուցման համար

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը տեղեկացնում է, որ և Կենտրոն և «Կողբ» հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք՝ ուղղված Կողբում Թումո կենտրոնի կառուցմանը։

2017-ի հուլիսին Թումոյի և Կողբ հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին գտնվող Կողբ գյուղում մեկնարկեցին Թումոյի` Հայաստանում թվով 5-րդ կենտրոնի՝ Թումո Կողբի շինարարական աշխատանքները։

Թումո Կողբի նախապատրաստական աշխատանքները ծրագրված է ավարտել 2020-ին, ինչից հետո կենտրոնը անվճար հիմունքներով իր դռները կբացի ինչպես Կողբ, այնպես էլ հարևան Բերդավան, Նոյեմբերյան և այլ գյուղերում ու քաղաքներում բնակվող մինչև 1000 պատանիների առջև:

Շինությունը ընդգրկելու է բազմաթիվ հարմարություններ՝ նորագույն տեխնոլոգիաների և դիզայնի ուսուցման, ինչպես նաև ակտիվ ժամանցի համար։ Ուսանողներին հասանելի կլինեն դասընթացների սենյակներ, ինքնուսուցման կայաններ, ձայնագրման ստուդիա, կինոսրահ և մեծ մարզադաշտ:

Թումոն և Կողբ հիմնադրամը` մասնավոր բարերարների և տարբեր ընկերությունների նվիրատվությունների օգնությամբ ապահովել են կենտրոնի բացմանն անհրաժեշտ 4,270,000 ԱՄՆ դոլարից 3,070,000-ը՝ ներառյալ կենտրոնի առաջին 10 տարիների գործառնական ծախսերը։ Այնուամենայնիվ, կենտրոնի կայացման համար անհրաժեշտ է ևս 1,200,000 դոլար, որը հավաքելու համար մենք դիմում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկություն կհայտնեն աջակցել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում բնակվող պատանիների ներուժի առավելագույն զարգացմանը և Թումոյի՝ արդեն աշխարհով տարածված կրթական առաքելությանը։ Մենք սկսում ենք անհրաժեշտ գումարից առաջին 100,000-ի հայթայթման մարտահրավերով։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են նվիրատվություն կատարել tumo.org/donate կայքում կամ գրել [email protected] հասցեով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter