HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի զինծառայողների մասնակցությանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի  24-ին Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար  Ուրսուլա Գաչեկին:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի զինծառայողների մասնակցությանը վերաբերող հարցեր: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի անձնակազմի մասնակցության ձևաչափը: Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների անվտանգության ապահովմանն առնչվող հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter