HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն մերժել է լուծարված կազմակերպության հավատարմագրումը և նյութերն ուղարկել դատախազություն

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստում ընդգրկել է «Հետք»-ի հրապարակման մեջ նշված «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի լուծարված լինելու և այդպիսով դիտորդական առաքելության համար հայտ ներկայացնելու հարցը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ավարտից հետո «Հետք»-ին հայտնեց, որ «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի հավատարմագրումը մերժվել է: Բացի դրանից, առանձին գրությամբ դատախազություն է ուղարկվել «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացրած փաստաթղթերը` նկատի ունենալով այն փաստը, որ ԿԸՀ է բերվել անհայտ անձի կողմից ստորագրված փաստաթղթեր, որի վրա օրիգինալ կնիք է դրված եղել:

Հիշեցնենք, որ «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն 5406 դիտորդ էր ուզում հավատարմագրել: Սակայն համաձայն պետռեգիստրի՝ այս ՀԿ-ի գործունեությունը դադարեցվել է  2017թ. դեկտեմբերի 30-ին: 

ՀԿ-ի հիմնադիր նախագահը 2004-2011 թթ. եղել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Էնֆիաջյանին 2011-ին փոխարինել է ԲՀԿ-ական Հրաչյա Բասմաջյանը: Իսկ մինչ լուծարումն էլ Վահե Էնֆիաջյանը, համաձայն իր կենսագրության, ՀԿ-ի պատվավոր նախագահն է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter