Համակարգչային դասարաններ՝ Խաչիկ և Շաղատ սահմանամերձ գյուղերի դպրոցներին
Աշխատաշուկայում երիտասարդների մրցունակությունը որոշվում է կրթության որակով: Անհնար է ապահովելբարձր որակ առանց ժամանակակից համակարգչային տեխնիկայի: Ժամանակակից տեխնիկայի առկայությունը դպրոցներում հնարավորություն է ընձեռում աշակերտներին խորացնել իրենց գիտելիքները, զարգացնել հմտությունները, մասնակցել մրցույթներին:
«Յունիբանկը», հետամուտ լինելով այս խնդրին, սահմանամերձ դպրոցներին նվիրում է ժամանակակից համակարգչային դասասենյակներ:
Օրերս «Յունիբանկի» աջակցությամբ դասարաններ բացվեցին ևս երկու սահմանամերձ գյուղերում` Խաչիկում և Շաղատում: Այսպիսով, այստարի բանկի նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի 7 դպրոցներում արդեն իսկ բացվել են համակարգչային դասարաններ կամ«Արմատ» ինժեներական լաբորատորիաներ:
- Դասասենյակում տեղադրվել է տաս նոութբուք, ուսուցչի մեկ համակարգիչ և ինտերակտիվ գրատախտակ, - ասում է Խաչիկիդպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյան: - Տեխնիկան ձեռք է բերվել «Յունիբանկի» կողմից: Բանկի ֆինանսավորմամբ դասասենյակը նաև վերանորոգվել և կահավորվել է: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ ոգևորությամբ են մեր աշակերտներն այցելում դասերին, ինչ ոգևորությամբ են գիտելիքներ ստանում:
Շաղատի դպրոցի տնօրեն Արամ Հարությունյանը նույնպես բարձր է գնահատում աշակերտների առջև բացված հեռանկարները.
- Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները թույլ են տալիս սահմանամերձ գյուղերի երեխաներին ստանալ նույնգիտելիքները, ինչ և մեծ քաղաքներում: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք «Յունիբանկին» օգնության համար: Յունիբանկիշնորհիվ սահմանամերձ շրջանների դպրոցներում համակարգչային դասարանները գնալով ավելանում են:
Դեկտեմբերին «Յունիբանկը» նախատեսում է ևս մեկ համակարգչային դասարան բացել: Այս անգամ` Սպիտակ քաղաքում: Արդենհաջորդ ամիս աշակերտները կկարողանան մուտք գործել ժամանակակից տեխնիկայով հագեցած նոր համակարգչայինդասարան:
Հայաստանի սահմանամերձ դպրոցներին համակարգչային տեխնիկայով ապահովելը երկարաժամկետ ծրագիր է, ևմենք կշարունակենք այն իրականացնել 2019 թվականին ևս», - նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: - Երիտասարդ սերնդի մասին հոգ տանելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, ևմենք ուրախ ենք, որհնարավորություն ունենք աջակցելու կրթական գործընթացին: Մենք կշարունակենք օգնել դպրոցներին` նպաստելով որակյալկրթություն ապահովելու հարցում:
Համակարգչային դասարանների բացմանը, արդեն ավանդույթի համաձայն, հաջորդեց կարճ վիկտորինան, որի հաղթող երկուդպրոցականներին Յունիբանկը նվիրեց անհատական նոութբուքեր:
R
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել