
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ
2018թվականի դեպտեմբերի 9-ը
Իսկական լիբերալը նման է այգեպանի,
ով պետք է որքան հնարավոր է շատ բան
իմանա այն ծաղկի մասին, որին նա խնամում է…
Ֆրիդրիխ Ֆոն Հայեկ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ։
Այսպիսով, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝
- հետամուտ լինելով՝ արժանապատիվ ազգային ինքնության արժեհամակարգի պահպանմամբ Հայաստանում եվրոպական չափանիշների, ժողովրդավարական, անվտանգ, օրենքի գերակայության, սոցիալական արդարության, բարեկեցիկ և հզոր պետության կառուցման նպատակին,
- գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման հրամայականը,
- գործելով բացառապես Հայաստանի ազգային շահերով և ազգային արժանապատվությամբ,
որոշում է կայացրել մասնակցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
ՀՀ Ազգային Ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր գուծունեությամբ նպաստելու, նախաձեռնելու և իրականացնելու է բարեփոխումներ՝ ուղղված.
- սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետության կայացման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովմանը,
- պետության և հասարակության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և դրա առանձին տարրերի կայուն, համաչափ զարգացմանը,
- անհատի համար, ինքնաիրացման և զարգացման միջոցով, երջանիկ կյանքի հիմքերի ապահովմանը,
- անվտանգային հիմնահարցերի նկատմամբ օպերատիվ, համակարգային և համախմբված սկզբունքներով ռազմավարության մշակմանն ու կիրառմանը,
- ազգային արժեհամակարգի բաղադրիչների՝ այդ թվում՝ մշակույթի, ավանդույթների, լեզվամտածողության զարգացմանը և իրացմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը,
- լիբերալ գաղափարներով մեխանիզմների ներդրման և կիրարկման միջոցով տնտեսական համակարգի առողջացմանը,
- երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրմանը և լուծման նոր մեխանիզմների ներդրմանը,
- ստվերային տնտեսության վերացմանը և արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականության իրականացմանը,
- մրցունակ տնտեսական համակարգի ու աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը,
- աղքատության հաղթահարմանն ու սոցիալական բևեռացման նվազեցմանը,
- ժողովրդագրական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը (ծնելիության աճ, ներգաղթի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում և արտագաղթի նվազեցում):
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմք ընդունելով իր տեսլականը, ռազմավարությունը, ինչպես նաև քաջատեղյակ լինելով երկրում առկա հրատապ հիմնահարցերի վերաբերյալ, առաջիկայում նախաձեռնելու է հետևյալ բարեփոխումների իրականացումը, մասնավորապես.
- Ներդրողի ընտրությամբ ներդրումների կատարման պահին կիրառվող հարկային ռեժիմի մինչև 3 տարի ժամկետով պահպանման օրենսդրական երաշխիքի ներդրում։
- Սահմանի վրա ԱԱՀ գանձման վերացում։
- Հարկային համակարգի երկարաժամկետ վստահության ամրապնդման և պարբերական փոփոխությունները նվազեցնելու նպատակով՝ Հարկային օրենսգրքին տալ Սահմանադրական օրենքի կարգավիճակ։
- Թոշակների բարձրացմանը զուգահեռ թոշակառուների համար պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրում։
- Թոշակների բևեռացման կրճատում։
- Ընտանեկան նպաստների համակարգում երեխաներին ուղղված արտոնությունների տրամադրում՝ մանկական քարտերի ներդրում, մանկապարտեզներից, կրթական հաստատություններից անվճար օգտվելու իրավունք։
- Նպաստառուների աշխատանքը խրախուսելու նպատակով ժամանակավոր արտոնությունների տրամադրում՝ եկամտային հարկի վերադարձի տեսքով։
- Բազմազավակ ընտանիքների մասին օրենքի ընդունում՝ չափելի արտոնությունների տրամադրման նպատակով։
- Կուտակային կենսաթոշակային առկա համակարգի էական բարելավում
- Աշխատանքային հաշտարարի և գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրում։
- Տեղական դեղերի արտադրության ԱԱՀ-ից ազատում։
- «Սկսիր Հայաստանում» սկսնակ բիզնեսներին պետական աջակցությամբ ծրագրի ներդրում (start up program)։
- Կապիտալի շուկայի ակտիվացման նպատակով արժեթղթերի թողարկող ընկերություններին հարկային արտոնության տրամադրում։
- Գյուղատնտեսական ոլորտում ապահովագրության համակարգի ներդրում։
- «Կանաչ» տնտեսության զարգացում, էկո ոլորտում ներդրումների խրախուսում, արտոնությունների տրամադրում։
- Գյուղատնտեսական փոքր արտադրությունների խրախուսում, մասնավորապես՝ գինեգործության, պահածոյագործության ոլորտներում։
- Տարածքների համաչափ զարգացման նպատակով՝ պետական բյուջեից համայքներին տրվող ֆինանսավորում ոչ միայն բնակչության թվի, այլև աղքատության և այլ գործոնների հաշվարկով։
- «Գյումրի քաղաքի մասին» օրենքի ընդունում՝ աղետի գոտու վերականգնման, աղքատության կրճատման, ներդրումների խրախուսման, օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակով։
- «ՏԻՄ մասին» օրենքում փոփոխություններ՝ որոշ համայանքների համար, ըստ անհրաժեշտության՝ տեղական կառավարման տարբերակված մոդելներ կիրառելու նպատակով։
- Կրթության և առողջապահության ոլորտների ֆինանսավորման ավելացում՝ ՀՆԱ նվազագույնը 5 տոկոսի չափ։
- Արտահանումը խթանելու նպատակով անհրաժեշտ է շարունակաբար և հնարավորինս վերացնել` դեպի արտահանման շուկաներ առկա մուտքի խոչընդոտները, բարձրացնել նոր արտահանման շուկաների հասանելիությունը, թիրախային երկրների հետ կնքել երկկողմանի համաձայնագրեր` առևտրի բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով, ստեղծել հայկական արտադրողների և նրանց արտադրանքի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հարթակ:
- Շարունակաբար պետք է քայլեր ձեռնարկել ՀՀ-ում գործարար միջավայրի բարելվման ուղղությամբ` թիրախավորելով Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի առաջավոր երկրների շարքում դիրքավորումը:
- Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության և զարգացման նպատակով անհրաժեշտ է ձևավորել ինստիտուցիոնալ հնարավորություններ` ՓՄՁ-ի ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման համար, ներդնել ՓՄՁ սուբյեկտներին պետական աջակցության նոր գործիքակազմ և շարունակաբար թարմացնել այն, միջազգային կառույցների հետ համագործակցության միջոցով իրականացնել ՓՄՁ ոլորտում աջակցության ծրագրեր:
- Արտադրության ոլորտում ներգրավված ՓՄՁ ընկերություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրում։
- ՓՄՁ արտահանող ընկերություններին աջակցության տրամադրում՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և այլ գործիքների միջոցով։
- ՓՄՁ աջակցության և սոցիալական բևեռացման կրճատման նպատակով՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների տարբերակված, պրոգրեսիվ համակարգի սահմանում։
- Ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականության շրջանակներում, նպատակ ունենալով զգալիորեն բարձրացնել օտարերկրյա ներդրումների ծավալը, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ուղղությամբ, ստեղեծել օրենսդրական հիմքեր` պետություն-մասնավոր գործընկերության համար, բարձրացնել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանվածությունը, կատարելագործել ազատ տնտեսական գոտիների գործունեությունը:
- Թիրախավորված ներդրումային քաղաքականության շրջանակներում, առանձին ոլորտներում (օրինակ` թեթև արդյունաբերություն, կոշիկի արտադրություն և այլն) ներառական տնտեսական աճին նպաստող բիզնես ծրագրերը խթանող աջակցության տրամադրում, օտարերկրյա ներդրումների ներգրավման թիրախային ռազմավարությունների իրականացում, Հայաստանում ներդրողների հետ աշխատանքի, ներդրումների ներգրավման և հետներդրումային սպասարկման ուղղությամբ կարողությունների ձևավորում և շարունակաբար ամրապնդում, մարզային համայնքներում ներդրումային ծրագրերի աջակցման գործուն մեխանիզմների ներդրում:
- Ստեղծարար, նորարարական և տեխնոլոգիական զարգացման նպատակով անհրաժեշտ է նախ և առաջ գույքագրել մեր կարողությունները (ինստիտուցիոնալ, գիտական, մասնագիտական, կազմակերպություններ, ծրագրեր, կրթություն, հետազոտություններ, օրենսդրություն և այլն), մշակել և իրականացնել նորարարության խթանման ռազմավարություն, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրություններին աջակցության տրամադրում:
- Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ անհրաժեշտ ենք համարում հանրապետության տարածքում ներդնել ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական միասնական ցանց, համաշխարհային շուկայում ամրապնդել Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագիրը, Հայաստանի ճանաչելիության մեծացման, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիայի ապահովման նպատակով շարունակաբար իրականացնել թիրախային ռազմավարություններ, բարձրացնել զբոսաշրջային ծառայությունների որակի նկատմամբ պահանջները, աջակցել և խթանել ՀՀ մարզերում զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը (ավանդական փառատոներ, տոնակատարություններ և այլն), մշակել և իրականացնել էկոտուրիզմի զարգացման ռազմավարությունը, ընդլայնել մարզական զբոսաշրջությունը, կոնկրետ թիրախային երկրների քաղաքացիների համար սահմանել առանց արտոնագրի մուտքի ռեժիմ կամ դյուրացնել մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը:
Շարունակությունը՝ այստեղ:
Մեկնաբանել