Էդուարդ Աղաջանյանը, Արեն Մկրտչյանը և Դավիթ Սանասարյանը չվճարվող արձակուրդ են ուղարկվել
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել և արձակուրդ ուղարկել կառավարության աշխատակազմում եղած իր մի շարք թիմակիցներին:
Նախ՝ Նիկոլ Փաշինյանն իր փոխարեն՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ չվճարվող արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին է նշանակել:
Այդպիսով՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ: Դավիթ Սանասարյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին կփոխարինի Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ալբերտ Աբգարյանը:
Մեկ այլ որոշմամբ՝ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին ևս տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ: Էդուարդ Աղաջանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել