HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զայրացած» հայ երիտասարդությունն ու «վիրաւոր» լոռեցիները

Լիլիթ Սիմոնեան - Լե Կադր

Ազգի պակասութիւնը խոստովանել, կամ դատապարտել ոչ միայն յանցանք չէ՛, այլ առաքինութիւն

Միքայէլ Նալբանդեան

Երկու օր առաջ համացանցի Ֆեյսբուք ընկերային էջերին յայտնուեց մի խումբ «Սերգէյ Դանիէլեանից անյապաղ պահանջում ենք ներողութիւն խնդրել» անունով։ Բնականաբար իսկոյն էլ խմբին կցուելու հրաւէր ստացայ եւ միառժամանակ հետեւեցի զրոյցին:

Սկզբում զուարճալի էր. ամէն մէկն իր նուիրուածութիւնն էր արտայայտում հայրենիքի նկատմամբ: Խմբի մեծ մասն էլ յայտնւում էր բաւականին անհետաքրքիր այն խորհրդանշանով, որ արտայայտում էր, երեւի, հայկական բանակի 20-ամեակը: Եւ հիմնականին էլ երիտասարդներ էին:

Ըմբոստ, մարտնչող, քաջ երիտասարդներ, ովքեր անպայման հպարտութեան եւ ապահովութեան այն հաճելի զգացումը պէտք է ներշնչէին, որի կարիքն ունենք բոլորս: Բայց…

Բայց զրոյցի ընթացքին յանկարծ անդրադարձայ որ «երեխաները» ոչ թէ այն երանելի ըմբոստներն ու քաջերն են, որոնց մենք` աւագներս կարող էինք արժանաւոր սերունդ համարել, այլ ընդամէնը «նեղացած» երիտասարդների մի խումբ, որ թաքնուելով 20-ամեայ բանակի ՖԲ-ային ճապաղ նշանի տակ, անդեմ ու յաճախ էլ ածականները իբրեւ իրենց սեփականն անուն մատուցելով, իրարից խօսք փախցնելով աշխատում էին լրացնել իրար եւ ապացուցել բոլորին, թէ Սերգէյ Դանիէլեանը մահացու վիրաւորանք է հասցրել լոռեցիներին:

Լա՛ւ, առաջին իսկ հայեացքից հասկանալի էր, թէ երեխաները իրենց նկարը փոխարինելով համապատասխան խորհրդանշանով, համապատասխանօրէն էլ լծուել են «կռիւ-կռիւ» խաղալու գործին: Եւ ստիպուած վերընթերցեցի համացանցային թերթերից մէկի մէջ վերջերս հրապարակուած Սերգէյ Դանիէլեանի յօդուածը, որտեղ նա բացայայտում էր մեր բնաշխարհի դէմ իրականացուող յանցագործութիւնը:

Ոչ մի արտառոց կամ վիրաւորական խօսք չտեսայ, այլ միայն շռնդալից ապտակ՝ այն տհաս լոռեցուն, կամ պարզապէս հայ մարդուն, որ խոնարհաբար հանդուրժում է իր գլխին բերուած բոլոր աղէտները, որ հանդուրժում է իր բնութիւնը ապականողների ոտնձգութիւնները, որ հեզ ու խոնարհ եւ իր լռութեամբ համբերում ու դիմանում է, թէ երբ են իրեն վերջնականապէս ոչնչացնելու:

Բայց քանի որ իմ խնդիրն հիմա յօդուածը քննարկելը չէ, այլ այս ու այն խմբի յանկարծահաս ստեղծումը, ապա աւելի անդրադառնալու եմ հէնց այդ երեւոյթին: Այն հետաքրքիր միջոցներին, որոնց դիմում են իշխանութիւնները կամ իշխանական «ընդդիմութիւնը» որպէս գործիք ընտրելով յատկապէս երիտասարդութեանը: Նրանցից, այդ երիտասարցներից շատերն էլ, ի դէպ բաւականին աշխոյժ մասնակցութիւն ունեն այս կամ այն հասարակական շարժումի մէջ: Ուրեմն նաեւ նրանց: Եւ երեւի յատկապե՛ս նրանց: Բայց ինչո՞ւ…

Հասկանալի՛ է, թէ՝ ինչու: Որովհետեւ կարեւոր է, որպէսզի տաքարիւն եւ արդարութեան համար պայքարի համար ելած երիտասարդները, որոնք իրենց իմացութեամբ ու կարողութիւններով նաեւ առաջնորդներ են, նաեւ անհատականութիւններ են, անպայման շեղուեն իրական պայքարից:

Որպէսզի իրենց ժամանակն ու զայրոյթը, պայքարի ոգին եւ ուժը տրոհուի դատարկ ու սարքովի «վէրք-վիրաւորուածութեան» մէջ: Որպէսզի նաեւ մէջտեղ գան ուրիշներ եւ հնարաւոր լինի բոլորին հաշուարկելով պարզապէս սպանել շարժումը:

Դեռեւս գերմանացիներն ու դեռեւս անցեալ դարի երկրորդ կէսերին ասացին, թէ «կանաչները լոլիկի նման են, հասունանալով` կարմրում են» :

Դեռեւս անցեալ դարի 80-ականներին էլ Հայաստանի մէջ ստեղծուած ԳՈՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ հզօր շարժումը, որ  փաստօրէն վերածուելու էր ազգային ազատագրական շարժումի, նոյնպէս կարողացան տրոհել նախ ներթափանցուած «անվտանգութեան» գործակալ-վեցնոցներով եւ յետոյ պառակտելով եւ ազգային ազատագրական պայքարը վերածելով մի խումբ իշխանատենչ ստահակների կուսակցութեան, որոնք էլ «լծուելու» էին Ազգը լլկելու եւ Երկիրը յաջողութեամբ քանդելու գործին:

Զուգահեռներ շատ կան եւ բացատրութիւնների կարիք չունեն կենսափորձով հասուն մարդիկ։

Բայց  մոլորուած, ոտքի տակի հողը կորցրած այսօրուայ երիտասարդը երեւի մի ամբողջ դասընթացի կարիքն ունի՝ հասկանալու համար, թէ ի՛նչ խաղի մէջ են իրեն քաշել հայրենասիրութեան, պետականութեան, երկրի հզօրութեան եւ այլ հասկացողութիւնները իր վրայ մէկ լումայով ծախածները:

Բոլոր նրանք, որոնց համար նոյն այս բառեզրերը որեւէ նշանակութիւն չունեցող դատարկաբանութիւններ են։ Այդ ապազգային խաւի համար կարեւորը ուռճացած դրամապանակներն ու այն հնարաւորութիւններն են, որ ստանալու են ատառահատուած տարածքները իրենց թունաւոր հանքա-կողոպուտով:

Այս ի՞նչ ողբերգութիւն է:

Այս ի՞նչ է կատարւում եւ դեռեւս որքա՞ն է տեւելու:

Դեռ քանի՞ անգամ ենք զրոյից սկսելու յիրաւի ազգային դաստիարակութիւնը:

Դեռ որքա՞ն ժամանակ ենք «նազելի» հայուհիների կատաղի հայհոյանքներին բարեկիրթ ժպիտով ու խնդումով պատասխանելու, որովհետեւ հակառակ դէպքում, կարելի է խելագարուել երեւակայելով, թէ սրա նման «հայրենասէր» մի զոմբի էլ դառնալու է զաւակիդ կինն ու թոռանդ մայրը…

Դեռ որքա՞ն ենք հանդիպելու այն անբարիշտութեանը, որին պատասխանելու միակ կերպը կա՛մ ականջները մի լաւ ձգելն է եւ կամ ուղղակի արհամարանքը …

Բայց այսքանով եւ այսպէս որեւէ հարց չի լուծւում:

Ուրեմն ո՞րն է լուծումը…

Պարզւում է նաեւ, որ այս կէս-կատար խմբերը, իրենց ստեղծած ահաբեկչութեան ու անկրթութեան շնորհիւ իրաւունք ունեն լռեցնելու ԻՍԿԱԿԱՆ մտաւորականին:

Բայց հետաքրքիր է, թէ ինչո՞ւ նոյնպիսի կրքով չեն փորձում լռեցնել շքանշաններ ու մրցանակներ ստացած եւ ստացող «մտաւորականներին»:

Կամ ինչո՞ւ են հանդուրժում իրենց «դաս» տուող իշխանական «ընդդիմութեան» «մտաւորականութեանը» որ նոյնպէս ծախուած եւ կամ անյուսալի մոլորութեան մէջ է:

Ինչո՞ւ են սրանք, այս խմբերը, ստեղծւում յատկապէս այն պահերին, երբ ինչ որ երեւոյթներ սկսում են իրենց դրական ընթացքն ստանալ:

Այս բոլորը երկար ու մանրամասն փորձում էի բացատրել խմբի անդամներին, բայց քանի որ, ինչպէս արդէն ասացի, սրանք իրենց դիմանկարի փոխարէն ընտրել են հայոց բանակի 20-ամեակի խորհրդանշանը, ապա նոյնքան անկատար էր նաեւ իրենց դրսեւորումը, նոյնքան անհասկանալի էր նրանց վիրաւորանքը: Նոյնքան անհանդուրժող ու ողջամտութիւնից հեռու էին իրենք :

Տարօրինակ դրսեւորումներ ունեն այս «գործածուող» երիտասարդները: Սրանք անպայման «առաջնորդների» հրամանին ու հաւանութեանն են սպասում իրենց յարձակումների համար:

Երբեք սեփական նախաձեռնութեամբ չստեղծեցին ասենք` «Պահանջում ենք, որպէսզի  հայկական բանակի հրամանատարական կազմը անյապաղ ներողութիւն խնդրի իր ոճրագործութիւնների, հայ զինուորներին խոշտանգելու համար» կամ «Պահանջում ենք, որպէսզի Հայաստանի իշխանութիւնները անյապաղ ներողութիւն խնդրեն եւ ընդհատեն իրենց ապօրինի ծառահատումն ու շինարարական աշխատանքները Թեղուտում» եւ կամ «Պահանջում ենք չէկիստական եւ  պուտինեան ակումբների անյապաղ լուծարումը»...

Մի խօսքով, դեռեւս չեմ հանդիպել այս նոյն երիտասարդութեան յիրաւի հայանպաստ, յիրաւի ազգային գործունէութեան որեւէ  նախաձեռնութեան: Խօսքս հատ ու կենտ մարդկանց մասին չէ, այլ խմբակային, շատ յաճախ՝ ոհմակային դրսեւորումների մասին:

Ուրեմն ի՞նչն է այս տեսակի կատաղի ու յարձակողական խմբերի տարերային համախմբումների պատճառը, դերն ու նշանակութիւնը:

Եւ ո՞վ է սրանց առաջնորդում: 

Եւ ինչո՞ւ:

Բոլոր հարցերը պատասխան ունեն: Եւ ինձ մնում է միայն ափսոսալ, որ այսօրուայ հայ երիտասարդութեանն պառակտելու, նրա ուժերը ջլատելու եւ իրական խնդիրներից նրա ուշադրութիւնը շեղելու փորձերը յաջողութեամբ են աւարտւում: Աւելին, երբ հայոց բանակին նուիրուած հորթային խանդաղատանքով իրենց գրառումներին անդրադառնում ես՝ յիշեցնելով, որ հպարտանալուց առաջ հարկաւոր է նախ եւ առաջ այդ բանակի մէջ ստեղծել բարոյական առողջ մթնոլորտ, պարզւում է, թէ այս միտքն յայտնելը հայրենասիրական չէ... Աւելին` դաւաճանի միտք է... Աւելին` այսպիսի բան ասելու համար առնուազն պէտք է ռազմագէտ լինես, մեծ ստրատեգ... Աւելի՛ն` իրենք այդ ռազմագէտներն են...

Խօսում ես օրինաւոր բնապահպանութեան մասին, ապօրինի ծառահատումների մասին, ապօրինի շինարարութիւնների մասին, պարզւում է, որ էլի՛ իրաւունք չունես, որովհետեւ այս ամէնի պատասխանները միայն «մասնագէտներն» ունեն:

Եւ ողբերգականն այն է, որ այդ մասնագէտները, հէնց նրանք են, ովքեր «մասնագիտօրէն» թոյլ են տալիս որպէսզի Հայաստանը հասնի բնապահպանական այս օրուայ աղէտալի վիճակին: Եւ միայն մի քանի պարկեշտ ու նուիրուած մարդկանց զոհաբերութիւններով ու աշխատանքով է որ դեռեւս պահպանւում է կանաչ կզղէակները Հայաստանի մէջ:

Երբ ընդվզում ես Հայաստանը նուաճած ու հիմա էլ պուտինեան գարշելի ակումբներ բացելուն լծուած ռուսական չէկիստական գործունէութեան դէմ, անպայման կրկին վիրաւորւում են: Բայց վիրաւորւում են ոչ թէ իրականութիւնից, այլ անձամբ ասողից, ահազանգողից: Եւ այս անգամ էլ դարձեա՛լ պարզւում է, թէ երկիրն ազատագրելու խնդրով իրաւունք ունեն զբաղուելու միայն իրենք` ապազգային ու ստրկամիտ «մասնագէտներն» ու «ռազմագէտները»...

Կարելի էր անշուշտ միայն արհամարել եւ նշանակութիւն չտալ «վիրաւոր» երիտասարդների այսքան բացայայտ անկեալութեանը, եթէ իրենք չաղաղակէին այն մասին, թէ անգէտ են ու մոլորուած. եթէ իրենք չխոստովանէին թէ այն սերունդն են, որ մեծացած լինելով ցրտի, մթի ու սովի տարիներին, դժբախտաբար հետագային էլ զոհաբերուեցին իշխանութիւնը զաւթած միւս «գործիչներին». նրանց, ովքեր Հայաստանը իրենց կալուածքը դարձնելու եւ կողոպտելու համար պէտք է շարունակէին մտաւոր ու բարոյական մթի ու խաւարի մէջ պահել ընդհանրապէս հասրակութեանը:

Եւ ես երեւակայում եմ նաեւ, թէ ինչ կ’անէին սրանք, եթէ այսօր իրենց դէմ յայտնուէր ինքը, ազգային ազատագրութեան մարտիկ, ազգային իրական արժէքներով կողմնորոշուող եւ իրենց նման երիտասարդ, բայց ի տարբերութիւն իրենց` գիտակ, կիրթ ու յիրաւի ազգային գործիչ, նահատակ Միքայէլ Նալբանդեանն ու ասեր այն միտքը, որի մասին ի հարկէ տեղեակ չեն ժամանակակից «մասնագէտ­ռազմագէտ­ըմբոստ» հայ երիտասարդներն ու հիստերիայով ախտահարուած «հայրենասէր-նազելի» օրիորդները.  «Գրիչս պիտի կոտրեմ ու ձգեմ. միւս անգամ հայոց ազգի անունը տուած ժամանակները եւս պիտի սիրտս խառնուի ու փսխելիքս գայ»:

Յունուար, 2012

Փարիզ

Մեկնաբանություններ (29)

Հերմինե
Մենք բոլորս պետք է հպարտանանք, որ մեր երկրում դեռ ապրում են Սերգեյ Դանիելյանի նման կիրթ, հայրենասեր և տաղանդավոր մարդիկ: Եվ չհամարձակվեք կպնել Մարիամ Սուխուդյանին: Մինչ մենք բոլորս մեզ նեղություն չենք տալիս, նա և մի շարք ընտրովի երիտասարդներ պայքարում են ՀԱՆՈՒՆ ԳՈՐԾԻ:
ANI Loreci
APRES LILIT, CHKOTRVES, MISHT EXIR AYDPES ES URAX EM VOR OTARUTYAN MEJ CHES KORCREL HAYI DIMAGIC@
Davit
ՄԵԿԻՆ, անծանոթ տղամարդու մահճակալը նետվելու ցանկություն ունեցողը համարվում է ազգի հպարտություն? Davit Sargsyan Մարիամ Սուխուդյան քո ցավը Թեղուտն է թե Զարուհի Փոստանջյանին նմանվելն ու կուսակցական շարքերում ընդգրկվելը? 18 hours ago ·. Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյան Իմ ցավը քո դատարկ մահճակալում հայտնվելն ա. 18 hours ago ·.
Ձեռքներդ հեռու Լոռիից
Այն օրը, երբ Երևանցի բնապահպանները Երևանում կարմիր խնձորի թաղման հանդիսավոր արարողությամբ էին զբաղված, այդ նույն օրն էլ Հայաստանը կորցրեց իր կուսական անտառները: Այնժամ, երբ Երևանցի բնապահպանները կվերականգնեն իրենց կուսությունը, կվերականգնվի նաև անտառներինը: ՄԻ ԽՈՒՄԲ ԼՈՌԵՑԻՆԵՐ
Մեկը
Տեր աստված, որտեղ են դաստիարակվել էս երեխեքը տեսնես... Էս ինչ արտահայտություններ են իրենց թույլ տալիս... Միայն Մարիամ Սուխուդյանին չկպնեք, նա մեր ազգի հպարտությունն է, փառք աստծո, որ դեռ կան Մարիամներ և Արփինեներ:
Արմեն Նալբանդյան
Ես լոռեցի եմ: Ու հպարտ եմ, որ Թումանյանի ու Հրանտ Մաթևոսյանի նման մարդիկ է տվել Լոռին: Ու նաև ամաչում եմ, որ համատարած աղքատությունը մարդկանց հասցրել է այս օրին: Ցավոք այս է իրականություն, իսկ Սերգեյ Դանիելյանի գրել է փայլուն հոդված, գուցե ցավոտ, բայց անհրաժեշտ: Եվ նրանից անիմաստ վիրավորվելու փոխարեն անենք ամեն ինչ մեր մարդկանց ու բնությունը անաղարտ պահելու համար: Որ աստծո կողմից մեզ պարգևած գողտրիկ բնությունը ու հրաշալի մարդկային գծերը պահպանենք, մի քանի անկուշտ մարդկանցից:Իսկ այդպիսի դեպքեր դժբախտաբար կարող են պատահել Հայաստանի ցանկացած վայրում: Նույն ագահությամբ հոշոտվում է Սյունիքը:
meline
Ay Jemmiiik,du eir mnacel,vor aranc qez haelu mej naelu,te ov es,inch es qezanic nerkayacnum,Lorecineri masin avelord xoses.Du,mecn vochnchutyun ,goh es ?qo xaxacac dereric?kbacatres?paron Jemmik,te ed kurcqn u hetuyq@,vor krum es qo vra,gomiki nman el honqerd sarqum es,te ib@r ,inch vor dastirakchakan ,usucanox gorc es? anum,kases te hanun inchi es anum,hanun poxi ches anum?De lsi,tes qez inch em asum,paron Jemmik,ed vor Lorium ekel bun es drel,te inchvor biznes es anum....zgushaci,...es inqs qo biznes@ qticd khanem sxal artahaytutyunnerid hamar!
Մեկը
Բռավոոո, Լիլիթ: Վերջերս կարդացել եմ Ձեր մի քանի հոդվածները, ուղղակի հիացած եմ:
AIDA
PHASTOREN ES IRAVACI EM : HAJASTANIC PHAXAC; HAJRENIQ@ LQAC; INTERVJU TVAC HAJERIC E AJS LILITH KOCHECJAL@
Կարեն
Հարգելի Լարիսա Փարեմուզյան, Արշակ Ադամյան, հովհաննես Ղազարյան եւ մնացածներ ովքեր փորձում են հասկանալ կամ արդարացնել Լիլիթ Սիմոնեան կոչվածին: Այս աղջիկը անցյալում իրեն գիտաֆանտաստ գրող համարող Կարեն Սիմոնյանի դուստրն է, դաժան ու ինքնահավան մի մարդու, որ համազգային շարժման առաջին իսկ տարիներից ականի ձեւով դրսից ներդրվեց շարժման մեջ եւ սկսեց կործանել հայ ժողովրդի ողջ արժեքային համակարգը, կեղտ քսեց վազգեն Առաջին հայրապետին, ահրգավծ ու սիրված մտավորականներին, նրա դրսից բերած փողերով ու գաղփաարներով սկսվեց փակվել կործանվել արտադրության միջոցները , գործարանները: Ալավերդցիները լավ են հիշում վատահամբավ այդ մարդուն, ով կոչ էր անում կործանել մետալուրգիական գործարանը, առաջնորդելով տեղի ակտիվիստներին: Հենց սկսվեց պատերազմն ու սովը, ցուրտը այս մարդը հայտնվեց Իսպանիայում եւ ապահովության մեջ սկսեց ծախսել արարքների համար ստացած շռայլ գումարները: Ոչ սով, ոչ ցուրտ, ոչ պատերազմ: վերջին տարիներին հիմնվել է Ֆրանսիայում, եւ հիմա էլ սկսել են ընտանքիով նորից ակտիվանալ, նորից փողեր կան դրսից այլասերել ու տնտեսական ինչ ինչ մեանայություններ անել, եւ քանի որ զառամյալ Կարեն Սիմոնյանը չի կարող նախկին ակտիվությամբ կեղտ քսել, լուտանքներ թափել ու այլասերել , կապալով վեևրցրած գործի մի մասը տվել է ընտանիքի անդամներին: Տիկին Փարեմուզյան ձեր հրճվանքը չեմ հասկանում, այդ նրանք են կործանել մեր քաղաքը, Ալավերդին, դատարկել: Հա նրանք խելոք խելոք մտքեր կասեն, հայրն էլ ժամանակին խելոք ու հայերնասիրական բաներ էր ասում, բայց դուք խելոք մարդ եք, մտածեք թե ինչ կա նրանց էդ հանկարածակի անհանգստաության տակ:
Ալավերդցի
շռնդալից ապտակ՝ այն տհաս լոռեցուն, կամ պարզապէս հայ մարդուն, որ խոնարհաբար հանդուրժում է իր գլխին բերուած բոլոր աղէտները ...մԻայն տհաս ու տգետ լրագրողը կարող է գրել այսպես, հա մեկ էլ մի կոմենտ կարդացի մի տեղ, որ ս. դ.-ն հայրական ապտակ է խփել, երևի ձեր հայրերն են էս տեսակ, հայրական ապտակն էլ համապատասխան, Լոռեցին հստակ գիտակցում է ամեն ինչ, մեզ փրկիչներ պետք չեն, ձեր յուղով տապակվեք մեծն մեծամիտ մուրացիկ մտավորականներ և լրագրողներ
Արշակ Ադամյան
Ժողովուրդ, խոսքս վերաբերում է այն բոլոր քոմենտների հեղինակներին, ովքեր դեմ եմ արտահայտվում Լիլիթին, ով արտերկրից է խոսում Հայաստանի մասին: Եկեք մի քիչ սառը դատենք: Ի՞նչ է էսօր Հայաստանի վիճակը, ձեզ դո՞ւր է գալիս: Իմ բոլոր մտերիմներն ու հարազատները լքեցին երկիրը: Հարևաններս վաղուց արդեն հեռացել են երկրից: Լավ, Լիլիթին չենք թողնում խոսել էն թերությունների մասին, որոնց պատճառով հենց ինքն էլ գնացել է այստեղից: Մե՛նք, ի՞նչ ենք անում դրությունը շտկելու համար: Ի՞նչ ենք անում, որ երկիրը չդատարկվի: Չորս բոլորներդ նայեք՝ մա՛րդ չի մնացել կողքներս:
Գագիկ
drizzlebrain ջան, հոդվածը գրված է մաքուր արեվելահայերենով, բայց ուղղագրությունն ա հին: Այդպես գրում էին Անդրանիկը և Հայ Դասականներից շատերը: Ինչ սնոբային վերաբերմունքի մասին ա խոսքը?))))))))))))
Kristine
եթե հայ դուստրը,կարդալով տվյալ տողերը,վիրավորական ոչինչ չի տեսնում,ցավում եմ մեր ապագա նման մայրերի կողմից դաստիարակված երեխաների համար:ՈՒ°ր ենք հասել հայեր......
Լարիսա Փարեմուզյան
Անկեղծ ասած, անպատկառների նկատմամբ շատ անողոք եմ , էլ ուր մնաց թե բանավիճեմ: Բանավիճում են ընկերները, գործընկերները, քաղաքական հակառակորդները և այլ: Ախր, եթե կա մարդ , որն իր արաքներով քո աչքին այնքան նողկալի է, որ փողոցում հանդիպելիս ճանապարհդ թեքում ես, զավեշտալի չէ, որ այդ մարդը քո բանավիճելու մշակույթի մասին ուզում է դատողություններ անել: Սա ուրիշ բան է: Շատ ավելի տխուր բան:
drizzlebrain
Շատ ցանկալի կլիներ որ հայաստանցիներին ուղղված, և առավել ևս` դաստիարակող/կրթող վերամբարձ մոտեցումներով հագեցած խոսքը արևելահայերենով հնչեր; մարդը թող իրեն նեղություն տա, նախքան մեզ ասելը ինչ կամ ինչպես անել, մեր պետական լեզուն սովորի: Դրսում ապրելը, չի նշանակում սնոբային վերաբերմունքի իրավունք ունենալ հասարակ հայ մարդու հանդեպ:
Հակոբ
Larisa paremuzyanin- Ես միշտ ցավով եմ նկատում, որ հայ որոշ երիտասարդներ ուղղակի բանավիճելու մշակույթ չունեն: Լիլիթ Սրմոնյանը ակնհայտորեն շատ գեղեցիկ է և շատ գրագետ է շարադրել իր նկատառումները: Մարդը կարծիք ունի և այն անկաշկանդ ներկայացրել է ընթերցողներին: Լարիսա ով ով, դու գոնե լռի երբ խոսում են բանավիճելու մշակույթի ամսին / ոչ թե կուլտուրայի / գոնե դու քո օրինակով դա չես սովորեցնում:
Պարգև
Սերգեյ Դանիելյան, ես միշտ կարծել եմ,որ դուք ինքնքհավան, տգետ մարդ եք,բայց որ այդ աստիճան? դուք ուշադիր հետևեք ձեր կերպարին:
հատուկ Լիլիթի համար
Սիրելի և հարգելի Լոռու մարզի բնակիչներ, շատ եմ ցավում, որ իմ անհեթեթ վրիպումի պատճառով ձեր ուշադրությունը շեղվեց հոդվածի բուն նյութից: Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում անսպասելիորեն վիրավորել եմ: Հավատացեք, որ ինձ անչափ մտահոգում է իմ ընթերցողի յուրաքանչյուր կարծիք: Խնդրում եմ իմ սխալ արտահայտության պատճառով չշեղվենք այլ խնդիրներից, որոնք մեզ բոլորիս մտահոգում են: Խնդրում եմ նաև խմբագրությանը փոխել այն նախադասությունը, որն անհիմն վիրավորում է Լոռու մարզի ազնիվ ընթերցողի արժանապատվությունը: Մշտապես ձեր առջև խոնարհվող և սիրող Սերգեյ Դանիելյան
Հովհաննես Ղազարյան
Այոոոո, ճանաչեցի հոդվածագրին, որը երկու օր շարունակ ֆեսբուք սոց. ցանցում փորձում էր վիրավորել, լուրտանքներ թափել մարդկանց գլխին, որոնց ոչ միայն չի ճանաչում, այլև նրանց վերաբերյալ դատողություններ անելու ոչ մի իրավունք չուներ: Մենք մի քանի անգամ ավելի քան հստակ հայտարարեցինք թե ինչն է պատճառ դարձել մեր զայրույթի, ինչն է, որ անընդունելի ու վիրավորական է մեզ համար, սակայն ինչպես ասում են՝ հասկացողին մեկ ասա, չհասկացողին հազար... Տիկինը հեռավոր փարիզից մեզ հորդորում էր գնալ ու պառկել Թեղուտն ավիրող տրակտորների ճանապարհին, անվայել արտահայտություններ անում, վիրավորելով իրենց կարծիքն արտահայտող մարդկանց: Դա տևեց այնքան ժամանակ, միչև վերջապես լցվեց համբերության բաժակն ու պարզապես ջնջեցինք նրա վիրավորական հաղորդագրությունները: Ուր էր տիկինը, երբ մենք ձերբակալվում էինք ՀՀ քաղաքացու օրինական իրավունքների պաշտպանության համար, ուր է տիկինը երբ դատարաններում սոց. անապահով քաղաքացիների իրավունքներն ենք պաշտպանում.... Պարզապես չենք հավասարվի տխրահռչակ տիկնոջն ու անի համարժեք արտահայտություններ, տա իրական գնահատականները նրա հիմար մեղադրանքների... Պարզապես ասում ենք՝ գնա, փնտրի ֆրանսիական արվարձաններում, քեզ հավասար մեկին, գտի ու բամբասի մեզանից որքան կարող ես... քո տեսակետներն ու կարծիքը մեզ չեն հուզում. Իսկ ընթերցողներին, որոնք գովեստի խոսքեր են շռայլում տիկնոջը, միանալով նրա մեղադրանքների, մի հարց կտանք միայն՝ եթե մենք, հեռու մեզանից, հանկարծ դիմենք ձեզ ու հայտարարեք՝ դուք այնքան լյումպենացված եք, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա, դուք կներեք մեզ??? Այն, որ հոդվածում բարձրացվում էր լուրջ խնդիրներ, կապված Թեղուտի ու այլ օրակարգային հարցերի վերաբերյալ, դա մենք չենք ժխտում, ավելին, միանգամայն համաձայն ենք: Սակայն շահարկել այդ խնդիրներն ու վիրավորել լոռեցիներին, դա թույլ չենք տա: Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե մենք պատրաստ ենք փողի դիմաց թույլ տալ սեռական ոտնձգություններ մեր երեխաների հանդեպ՝ թող արագ տոմս գնեն ու փախչեն երկիր մոլորակի ամենագաղտնի անկյունը, հակառակ պարագայում, կպատժվեն ու չարաչար. հետո չասեք պարոն Ղազարյան խղճա, էշ-էշ դուրս տալու ժամանակ չէինք մտածում թե պատասխանատվություն գոյություն ունի...
Hayuhi
Hertakan mekn,ov uzum e ir masin hishecnel inch vor hodvac grelov)))Cicaxeli eq.Isk texyak e ays >, vor Sergey danielyan@ neroghutyun e khndrel lorecinerin hascrac ir viravoranqi hamar,yev ir ayd qayl@ vorakel,vorpes apushutyun.Ays depqum anhaskanali e Hayastanic vtarvac ays knoj histerik [email protected] verabervum e hay eritasarneri nor kerparin,vor ays hayin atogh tesak@ tuyl e talis nerkayacnel aynpisin,inchpisin inq@ kuzenar.Haskanum es parizabnak u > suti , Hayastani nor serund@ zerc e ayn nekhvacutyunic u anbaro drsevorumneric,vor du yev qez nmanner@ krum en irenc mej.Dra hamar el durd chekav hauyhu u Hay eritasardneri [email protected] struk es, u ayd struknerin uzum es tesnel amenur.Hangstacir, khor@ shunch qashir.Shat cicaxeli es akhr.
Mane
qo arhestakan bexmnavorvac qerakanuthjamb ev uxxagruthjamb ----------hamadzajn em:
Aida
ES;HAJRENIQIC HERACAC HAJS HOGUS XORQUM GITAKCUM EM;VOR DAVACHAN EM; ISK DU??????INCH E ASEL QO CNOX@ IR ITERVJUJUM? DA ARDJOQ AZGI DAVACHANI XOSQ CHE: PATASXANEL PETQ CHE: ES HSTAK GITEM; VOR VERJIN 20 TARUM EVROPAJUM PATMVOX IRAKAN THE SUT PATMUTHJUNNER@ HAJRENIQI DAVACHANUTHJAN LAVAGUJN ORINAKNER EN!!!!!!!!!!!!!!!MER ANUNNER@ PETQ E SEV TAREROV GREL HAJ PATMUTHJAN MEJ vaxkot ev davachan
Armen
Du haji ajn tesakn es ,vori naxapap@ mi or hajoc lav kam vat thagavoric gangag e gnacel parsic shahin: Hajastanic zzvox haj, et ari sheacru erkir@ , qo arhestakan bexmnavorvac qerakanuthjamb ev uxxagruthjamb , the che menq տհաս լոռեցinens , vor hajreniqi hoxum amur armatner enq gcel, chen karox da anel:
Rudolf
paris amerika paxatcnery vonc karox en daser tal, norastexc haiastany iskapes srtxarnoc e aradjacnum, erb hamaria amboxdj giuxi achqi aradj pedofily erexeqi marminy xoshtangum e , el chasatc hogu masin,,,u duq der xoselu tex uneq``???hajy chekist che tasibic u demqic zurk araratc e...
karen
<չեկիստները> սիմոնյանական հիվանդություն է: Սիմոնյաններին թվում է, թե իրենցից բացի բոլոր հայերը չեկիստներ են: Բայց դա հենց չեկիստներին բնորոշ գործելաոճ է:
Նազիկ
Լիլիթ ջան,այնպիսի տպավորություն է,թե դուք գտնվում եք Հայաստանւմ,այնքան տիպիկ եք նկարագրւմ այստեղի բարքերը,կցանկանայի որ գայիք Հայաստան և համալրեիք այն ազնիվ երիտասարդների շարքերը,որոնք ոտքի են կանգնել հայրենիքը դեպի լավ ապագա տանելու համար,որպեսզի չեկիստները չսողոսկեն այնտեղ:
Տիգրան
Եւ ահա այսպես Փարիզ, Ամերիկա փախածները սկսում են դասեր տալ: Իրենք էնքան լավ գիտեն ամեն ինչ, էնքան լավ են <մարսել> իրենց ապրաց երկրների բոլոր դասերը որ ուզում են անպայման սովորացնել, բայց միշտ այնտեղից իրենց փարիզներից, լոսերից: Հետք ինչու եք էս կնոջ գրածները տեղադրում: Եթե վճարում է, ներքեւը գրեք, որ իմանանք վճարովի նյութ է:
GAYANE
մասնագէտ­ռազմագէտ­ըմբոստ» հայ երիտասարդներն ու հիստերիայով ախտահարուած «հայրենասէր-նազելի» օրիորդները----.evropaji shalvar@ cnkner@ gcac , pampers hagac txaner@ ev 12 - 13 tarekanic draxti xndzor@ chashakac axjikner@ petq e mez orinak linen? Erevum e sirtd xarnum e norastexc HAJASTANIC:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter