HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲ-ի հետ քննարկվել են գյուղոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդունել Համաշխարհային բանկի  պատվիրակությանը, որի կազմում էին մասնավոր հատվածի ավագ մասնագետ  Թոմաս Վիսը և գյուղատնտեսության ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը։ Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը։

Հանդիպման նպատակը, ըստ հաղորդագրության,  Համաշխարհային բանկի աջակցությամբ
գյուղատնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ (PPP) ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելն էր։

Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության  առկա մակարդակը։Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ PPP ձևաչափն առավել նպատակահարմար կարող է լինել առավել լայնածավալ և հանրային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման համար, միաժամանակ  հնարավոր է համարել  դրանց իրականացումը թռչնաբուծության ոլորտում, ինչպես նաև  կաթի հավաքման կայանների, տնկարանների և գյուղմթերքի մեծածախ շուկաների ստեղծման հարցում՝ ակնկալելով Համաշխարհային բանկի աջակցությունը ներդրողների ներգրավման հարցում։

Թոմաս Վիսն իր խոսքում մասնավորապես  կարևորել է  ներդրողների համար գրավիչ ծրագրերի կազմմանը, իրավական դաշտի կանոնակարգմանը, բիզնես միջավայրին առնչվող  և մի շարք այլ հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter