HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառում` Աթենքում

Հունաստանի զինված ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում 9-րդ հաջորդական տարին լինելով կազմակերպվեց և իրականացվեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա են գտնվել մոտ 250 հրավիրյալ:

Պաշտոնական հյուրերը ողջունվել և զինվորական պատիվներով են ընդունվել Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայիում սովորող հայ կուրսանտների, ՀՄԸՄ և «Արարատ» մարզա-մշակութային միության արի-արենույշների խմբերի կողմից:

Միջոցառումն սկսվել է երկու երկրների ազգային հիմներգերով, շարունակվել` հունահայ համայնքի հոգեւոր դասի օրհնության արարողությամբ, ինչին հետևել է Հայաստանի Ա Հանրապետության բանակային քայլերգը՝ «Հառաջ, նահատակ», հայ կուրսանտների և Դավիթ Այվազյանի կատարմամբ:

ՀՀ ԶՈՒ վերակազմավորման, հայ-հունական պատմական զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ` անգլերեն լեզվով ամփոփ ելույթով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում ՀՀ ռազմական կցորդ` գնդապետ Սամվել Ռամազյանը: Նա շեշտվել է, որ հայ-հունական ռազմական համագործակցությունը մշտապես կայուն զարգացում է դրսևորում:

Ազգային մարտական պարերով հանդես է եկել Համազգային միության պարախումբը: Այնուհետև հանդիսավոր պայմաններում կայացել է ՀՀ ԶՈՒ զինանշանի պատկերով տորթի կտրումը` հայ-հունական ռազմական համագործակցության վետերան, Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսի ձեռամբ: 

Միջոցառման ավարտական բաժնում իրականացվել է հունական և հայկական խոհանոցի տարրերով պաշտոնական հյուրասիրություն` որն ուղեկցվեց Կարպիս Բարդակչյանի կողմից ազգային, ռազմական երգերի կատարմամբ և ՀՀ ԶՈՒ կուրսանտների ավանդական քոչարիով:

Հանդիսությանն ի մասնավորի ներկա են գտնվել.

-Հունաստանի ազգային հերոս Մանոլիս Ղլեզոսը,

-Հունաստանի խորհրդարանի հայ-հունական բարեկամության խմբի անդամ, Ներքին գործոց նախկին նախարար Պրոկոպիս Պավլոպուլոսը,

-Հունաստանի ԱՊ և զորատեսակների`  ԱՊ, ՑԶ, ՌՕՈՒ և ՌԾՈՒ ԳՇ-ների պետերի ներկայացուցիչներ,

-Հունաստանի ԱՊՆ, ԱՊ և զորատեսակների ԳՇ վարչությունների պետերը և սպաները,

-ՑԶ ռազմական ակադեմիայի ղեկավար և պրոֆեսորա-դասախոսական կազմը` տեղում ուսանող հայ, հույն և կիպրացի կուրսանտների խմբով,

-Հրետանու դպրոցի ունկնդիր հայ սպաներ,

-Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսը` հանձինս ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Կիպրոսի, Ռումինիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սերբիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Նախկին հարավսլավական Մակեդոնիայի հանրապետության, Ալբանիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի դեսպանների, դիվանագիտական ներկայացուցիչների, ռազմական, զինվորական, ՌՕՈՒ, ՌԾՈՒ և սպառազինության կցորդների,

-ՀՀ-ում պաշտոնավարած հույն ռազմական կցորդներ,

-հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ,

-ՀՀ ԶՈՒ կուրսանտների ուսումնառությանն օժանդակող «Երևան» խնամակալ միության ներկայացուցիչներ,

-հայկական, հունական, ռուսալեզու և անգլալեզու ազգային-հասարակական և ռազմական ԶԼՄ-ների խմբագիրներ ու թղթակիցներ:

Միջոցառումն անցել է հաջողությամբ` բարձր ներկայացուցչական մակարդակով:

Աթենք, «Հայաստան» լրատու

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Երբ որ ոմանք բանակի օրը ՃՈՌՈՄ ու ՍՎԱՂՎԱԾ ճառեր են ասում, նույն Հայոց բանակի օրը տան միակ տղա Հայ զինվոր է ԱՊԱՆՎՈՒՄ Հայոց բանակում (Փայլակ Շահնազարյան),օրը ցերեկով,խաղաղ պայմաններում-Ատամի մածուկ երեսին,հայհոյանքներ, հետո ԱՆՍԻՐՏ սպանություն: Սրանք մահացու զենքները ձեռքին ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԻԿՆԵՐ են?......................... «Երկիր պաշտպանող» «հայրենիքի զինվոր»:................... Միգուցե cliche կթվա,բայց սրա ԱՄԵՆԱՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆ այն է, որ ԻՐԱԿԱՆՈՒՄ Հայկական բանակում ՉԿԱ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՂ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ:Այսինքն, ամեն մեկը ԻՐ ՁԵՎՈՎ է փորձում լուծել իր մարմնական/հոգեկան/արժանապատվության հարցերը:.............................. ԻՐՈՔ ԺԱՄԱՆԱԿԸ չէ,որ Խաչատուրովին ու Օհանյանին... ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter