HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Թաթոյանն ընդունել է ԵԽ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ԵՄ անդամ երկրների պատվիրակներին (COEST):

ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ պաշտպանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԵՄ-ի հետ համագործակցության կարևորությունը՝ մասնավորապես, մարդու իրավունքների երկխոսության և բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում:

Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի լիազորությունները, աշխատանքի սկզբունքներն ու ուղղությունները: Նա հատկապես կարևորել է Սահմանադրական դատարան դիմումներ ու հատուկ կարծիքներ ներկայացնելը, ինչպես նաև «ՄԻԵԴ-ում որպես երրորդ կողմ ներգարվվելու բացառիկ պրակտիկան»:

Պաշտպանը նշել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվում կանանց, երեխաների ու հաշմադամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:

Հաղորդագրության համաձայն՝ ԵՄ անդամ երկրների պատվիրակները բարձր են գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և նշել, որ այս հաստատությունը երկրի իրավական համակարգում կենտրոնական դեր է զբաղեցնում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը գործընկեր կառույցների հետ  մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter