HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ ներկայացուցիչները կաջակցեն ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ծրագրի մշակմանը

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում նոյեմբերի 27-ին մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության Օրենքի գերակայության հարթակի հերթական հանդիպմանը: Պատվիրակության կազմում են եղել նաև գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը և ԱՆ միջազգային համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանը: Հարթակի շրջանակում քննարկվել են ԱլԳ երկրներում արդարադատության բարեփոխումները և դրանց՝ ԵՄ աջակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ծրագրերը և հատկապես դատախազության ոլորտում առկա հիմնախնդիրներն ու կատարված քայլերը: Մասնավորապես, քննարկվել են պետական մարմինների համակարգում դատախազության տեղի և դերի, դատախազության անկախության և հաշվետվողականության երաշխավորման ու դատախազների նշանակման և առաջխաղացման թափանցիկությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արդարադատության անկախության, որակի և արդյունավետության հետ կապված հիմնահարցերին:

ԵՄ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը աջակցելու ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ծրագրի մշակմանը և դրա արդյունավետ իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter