HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախնական տվյալներով` Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է Վաշաձեին. Վրաստանում կրկին նախագահ են ընտրում

Վրաստանում երեկ երկրի նախագահի ընտրության երկրորդ փուլն էր: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է քվեների 60%-ից ավելին և հրապարակել նախնական տվյալները: Համաձայն դրանց` իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ընտրողների մեծամասնության ձայները: 

Վրաստանի նախագահ դառնալու համար պայքարում էին «Վրացական երազանք»-ի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և Միխեիլ Սահակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ու  միացյալ ըննդիմության թեկնածու, նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:  

Հիշեցնենք, այս թեկնածուներն առաջին փուլում ստացել էին գրեթե հավասար ձայներ. Զուրաբիշվիլու օգտին քվեարկել էր ընտրողների 38,64 %-ը, իսկ Գրիգոլ Վաշաձեի օգտին` 37,74 %-ը: Եվ քանի որ նրանցից որևէ մեկը չէր հաղթահարել 50 %-ի շեմը, նոյեմբերի 28-ին նշանակվել էր ընտրության երկրորդ փուլ:

Այս անգամ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 56.23 %-ը:

Հայաբնակ շրջաններում` Ախալքալաքում ընտրության մասնակիցների ցուցանիշը կազմել է 52.07 %, Նինոծմինդայում` 57.22 %, իսկ Վրաստանի տարածքում ամենաբարձր ցուցանիշներ գրանցածների շարքում է Ախալցխան` 61, 7 %: Առհասարակ` ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կեդայում` 72,72 %, իսկ ամենացածրը Ծալկայում` 43,12 %:

Ջավախքում, ինչպես միշտ, այս անգամ էլ ընտրել են իշխանության թեկնածուին:

Ինչպես երևում է գրաֆիկում` թե´ հայաբնակ Ախալքալաքում, թե´ Նինոծմինդայում, Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ավելի քան 60 % քվե, իսկ Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել է ընտրողների 38 %-ը: 

Ախալցխայում չնայած դեռ վերջնական արդյունքները չեն ամփոփվել, բայց այս պահի դրությամբ Ս. Զուրաբիշվիլին այստեղ ևս առաջատար է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։