HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լիդիան»-ը հնարավորություն է ստացել իրականացնել ձմեռացման աշխատանքներ Ամուլսարում

«Լիդիան» ընկերության մամուլի հաղորդագրությունը

«Լիդիան»-ը տեղեկացնում է, որ ժամանակավոր մուտքի հնարավորություն է ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք՝ տեխնոլոգիական եւ շարժական սարքավորումները ձմեռային շրջանին նախապատրաստելու և կոնսերվացնելու համար: Այս աշխատանքներն իրականացվում են սարքավորումներին հասցվող վնասը նվազեցնելու և ծրագրի տարածք մշտական մուտք ապահովելուց հետո շինարարական, հանքարդյունաբերական ու շահագործման աշխատանքների վերսկսման արդյունավետությունն ապահովելու համար:
 
«Ապօրինի շրջափակումների պատճառով Լիդիանը 2018թ. հունիսի վերջից մուտք չունի ծրագրի տարածք՝ աշխատանքներ իրականացնելու համար: Մինչ մենք շարունակում ենք աշխատանքը կառավարության բոլոր օղակների հետ՝ ստեղծված իրավիճակի համար մշտական լուծում գտնելու ուղղությամբ, մենք նաև գնահատում ենք ընկերության ֆինանսական, ռազմավարական եւ իրավական այլընտրանքները: Այս ընթացքում կարևոր է գույքը ձմեռային շրջանին նախապատրաստելը: Սա դրական քայլ է,  մինչ մենք աշխատում ենք ծրագրի տարածք մշտական մուտք ապահովելու ուղղությամբ»,- ասել է «Լիդիան»-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter