HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գազաբալոնների արտադրություն Վանաձորում․ նախատեսվում է ստեղծել 120 նոր աշխատեղ

Ռուս-իրանական «ՌԱԴ ՍԱՆ ՎԱՇԱՄԻՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքները հարկային արտոնություն ստացան։ Նման որոշում ընդունեց կառավարությունը՝ չզեկուցվող հարցերի շրջանակում։ Ընկերությունը հիմնադրել են ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Արայիկ Ասրյանը և իրանցի Հոսսեյն Յաղուբպուր Բարատալին։ Ըստ որոշման նախագծի՝ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության մեջ։

Ընկերությունը գործունեություն է ծավալում Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում, իսկ ամբողջ ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել 8 մլրդ դրամի ներդրում, որից 1 միլիարդը վարկային միջոցներից: Որոշման մեջ նշվում է, որ նախատեսվում է 120 նոր աշխատատեղ ստեղծել՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 50 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 33,5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 14 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Ընկերությունը հարկային արտոնությունների շրջանակում ներմուծելու է շուրջ 6 մլրդ դրամ արժողությամբ պոլիէթիլեն, Էպոկսիդային խեժ, ալյումին, ապակե մանրաթել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter