HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աշնանացանի աշխատանքների համար 180 միլիոն դրամ տրամադրվեց

Կառավարության նիստում հաստատվեց  սահմանամերձ 37 բնակավայրերում փաստացի հողօգտագործողներին աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար պետական աջակցություն հատկացնելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նախագիծը, որը ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ Վերջինիս խոսքով՝ նախկինում նախատեսվել է պետական աջակցություն ցուցաբերել միայն գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց, որոնք կներկայացնեն սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթուղթ։

«Մինչդեռ առկա են հողօգտագործողների կողմից առանց սեփականության կամ վարձակալության իրավունքի հողի փաստացի օգտագործման դեպքեր, մեծ մասամբ Տավուշի մարզում, ուստի անհրաժեշտություն է առաջանում տվյալ հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրել համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա։ Առաջարկում ենք կարգավորում, որ համայնքի ղեկավարի կողմից հողօգտագործման փաստաթուղթ հավաստող տեղեկանքը ևս հիմք հանդիսանա՝ հաշվի առնելով շահառուների մեծ քանակը, օրինակ՝ մարզպետի գրությունը։ Կարծում եմ, որ պետությունը պետք է գնա ընդառաջ, և փաստացի հողօգտագործման համար տրամադրի 60 հազարական դրամներ հատուցումը»,- ասաց նա։

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ նախագծի շահառու են հանդիսանում առնվազն 900 անձինք, որոնք չունեն փաստաթղթեր։

«Իսկ ընդհանուր մեր շահառուների թիվը 3000 է, այսինքն պետությունն այս պահին առնվազն 180 միլիոն դրամի աջակցություն է ցույց տալիս սահմանամերձ բնակավայրերում աշնանացանի կատարման համար»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter