HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը 101-րդն է 211 ընտրանիների շարքում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակը: Հայաստանի ընտրանին, հաշվետու ժամանակահատվածում 6-2 հաղթելով Ջիբրալթարին եւ 2-2 խաղալով Լիխտենշտայնի հետ, 211 հավաքականների մեջ մնացել է նույն՝ 101-րդ հորիզոնականում: Չեն փոխվել նաեւ մեր թիմի վարկանիշային միավորները՝ 1222: Ընդ որում՝ մեր ընտրանին 101-րդ տեղը կիսում է Մավրիտանիայի հետ: 

Համաշխարհային դասակարգման առաջատարը շարունակում են մնալ աշխարհի վերջին առաջնության բրոնզե մեդալակիր բելգիացիները: Նրանց հաջոդրում են Ֆրանսիան, Բրազիլիան, Խորվաթիան, Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Շվեյցարիան, Իսպանիան, Դանիան: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն Ուկրաինայինն է, որը 28-րդն է, Ռուսաստանը 48-րդն է, Բելառուսը՝ 76-րդը, Վրաստանը՝ 89-րդը, Ղրղըզստանը՝ 91-րդը, Ուզբեկստանը՝ 95-րդը, Էստոնիան՝ 96-րդը, մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:

Մեր հարեւաններից ամեբարձր նիշում Իրանն է (29), որին հաջորդում է Թուրքիան (39), Վրաստանը, ինչպես ասվեց, 89-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 107-րդը:

Հաջորդ աղյուսակը, որը կլինի տարավերջյանը, կհրապարակվի դեկտեմբերի 20-ին:  

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter