HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերազինվում են բժշկականի թիվ 1 համալսարանական կլինիկայի 8 վիրահատարանները

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ վերազինվում են ԵՊԲՀ թիվ 1 համալսարանական կլինիկայի 8 վիրահատարանները։

«Վիրաբուժություն» առարկայի գործնական պարապմունքները պատշաճ անցկացնելու համար անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություններին ուսանողների հնարավորինս ակտիվ մասնակցություն, ինչը, սակայն, սահմանափակվում է մի շարք պատճառներով՝ փոքր վիրահատական դաշտ, ուսանողների մեծ թիվ և այլն: Խնդրին լուծում տալու համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ վիրահատարաններում տեղադրվում են մոնիտորներ և տեսախցիկներ, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին և դասախոսներին հետևել վիրահատության ընթացքին:

Տեխնիկական այս վերազինման շնորհիվ ուսանողներն ավելի լավ պատկերացում կկազմեն վիրաբուժական գործողությունների ընթացքի ու առանձնահատկությունների մասին, ինչը կբարձրացնի ԵՊԲՀ ուսանողների վիրաբուժական գիտելիքների մակարդակը: Վիրահատությունները կուղեկցվեն դասախոսների մեկնաբանություններով և մասնագիտական բանավեճ-քննարկումներով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter