HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը Լիճքին և Տաշտունին անվճար վառելիքային բրիկետներ է հատկացնում

Բնապահպանության նախարարությունը, «Արևիք» ազգային պարկի անտառային տարածքների վրա հարակից համայնքների ճնշումը նվազեցնելու նպատակով, «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացնում է Մեղրի համայնքի երկու լեռնային բնակավայրերին այլընտրանքային վառելիքով ապահովելու ծրագիրը:

Նախարարությունը հայտնում է, որ ծրագրի շրջանակներում «Ռանգէ» ՍՊԸ-ից ձեռք է բերվել շուրջ 70 տոննա վառելիքային բրիկետ` Սյունիքի մարզի բարձրլեռնային Լիճք և Տաշտուն բնակավայրերի տնային տնտեսություններին և դպրոցին անվճար մատակարարելու նպատակով:

Բրիկետների առաջին խմբաքանակի՝ 20260 կգ-ի բաշխումն իրականացվել է նոյեմբերի 27-ին, Տաշտուն բնակավայրում:

Նախաձեռնության հաջող ընթացքի դեպքում, համաձայն Բնապահպանության նախարարության, Մեղրի համայնքի և «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի գրասենյակի միջև ձեռք բերված պայմանավորվածության, կդիտարկվեն նաև համայնքների ձմռան վառելիքի ողջ պահանջարկը բավարարելու հնարավորությունները:

«Բնապահպանության նախարարության այս նախաձեռնության հիմնական նպատակներից է նաև հանրապետությունում այլընտրանքային վառելիքի օգտագործման խթանումը», -գրված նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter