HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը ազա՞տ կարձակվի

Որքան էլ դժվար ու անցանկալի է հավատալ, բայց մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը հնարավոր է հայտնվի ազատության մեջ: Բանն այն է, որ ՀՀ կառավարության թիվ 825 որոշմամբ սահմանված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին», ամենայն հավանականությամբ, համապատասխանում է Սերոբ Տեր-Պողոսյանի հիվանդության ախտորոշումը: Բարեգործի դիմակի տակ թաքնված մանկապիղծին երեկ այդպես էլ չեն վիրահատել: Կվիրահատեն առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը:

Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք` քաղցկեղ: Սա բավականին բարդ վիրահատություն է, իսկ ուռուցքի չարորակ կամ բարորակ լինելը պարզ կդառնա միայն վիրահատությունից հետո:

Իսկ կառավարության թիվ 825 որոշման մեջ հիշյալ ցանկի «Նորագոյացություններ» բաժնում գրված է. «Նորագոյացություններ. 3-րդ աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման: Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական հետազոտմամբ:

Լիմֆատիկ և արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ: Միելոպրոլիֆերատիվ ուռուցքներ: Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի մորֆոլոգիական հետազոտմամբ»:

Էսպիսի բաներ... 

Մեկնաբանություններ (2)

Anna
De iharke zarmanalu ban chka, naxapes mshakvac cragrov arajnordvum en. Mek harc hetqin heteviali kapakcutiamb: ... haitnabervac e hast axiqi urucq`qaxckex, urucqi charorak u barorak linel@ kaxtoroshvi virahatutiunic heto. Chisht em haskanum dzez, linum e naev barorak u charorak qaxckex???
Edit
Chem zarmanum...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter